Մարզակոշիկները` ստրկության քարոզ


 

Ընկալման խնդիր է: Ճիշտ այնպես, ինչպես դիզայներներն իրենց բուռն երևակայությանն են ազատություն տալիս, դրա արդյունք արտադրանքի մասին կարծիքներն էլ նույնքան ազատ են: Օրինակ, AdidΖs-ի ձեռնակապ հիշեցնող շղթայավոր մարզակոշիկներն արտադրելու գաղափարը աղմկահարույց քննարկումների թեմա է դարձել: Ոտքի ապարանջաններն այդ ոտնամանների հետնամասում պետք է ամրանան հատուկ շղթաներով: Այս պիտույքները ոմանք նմանեցրել են ստրուկների ոտնաշղթաների: Եվ արագորեն տարածվել է լուրը, թե համաշխարհային առաջատար ֆիրմաներից մեկը պատրաստվում է թողարկել «կոշիկներ` ստրուկների համար»: Բոլորը միաբերան սկսել են «Ադիդաս»-ին մեղադրել ստրկություն քարոզելու մեջ:

Նորաձևության վերջին այդ ճիչը հանվել է արտադրությունից` գուցե և վշտացնելով այդ ոճի սիրահարներին: Բայց առավել տպավորիչն այն է, որ աշխարհահռչակ ֆիրմաներն անգամ հաշվի են նստում սպառողների կարծիքի հետ: