Սա՞ռը, թե՞ եռման ցնցուղ
Սուրճ ներկրող ընկերությունները, հետևելով մի շարք այլ ապրանքային շուկաներում մենիշխող տնտեսվարողների օրինակին, հրաժարվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տեղեկություններ տրամադրել վերջերս արձանագրված հերթական թանկացումների վերաբերյալ: Դժվար է ասել` նշված քայլը սա՞ռը, թե՞ տաք ցնցուղի ազդեցություն է ունեցել հանձնաժողովի համար… Ամեն դեպքում որոշվել է անբարեխիղճ ներկրողներից երկուսին 500 հազարական դրամով տուգանել պետական կառույցին արհամարհելու դիմաց: Չի բացառվում սակայն, որ ինքնամեծար այս տնտեսվարողները նույնիսկ տուգանքը վճարելուց հրաժարվեն և հանձնաժողովի որոշումը դատարանում վիճարկեն: Դեռևս պայմանականորեն տույժի ենթարկվածներից մեկը «Ռոյալ Արմենիա»¬ն, տարիներ առաջ չէր ենթարկվում մաքսային կոմիտեի հստակ պահանջներին, և վերջինիս ղեկավարները երկար տարիներ գլորեցին անազատության մեջ` իրենց «սկզբունքներից» չհրաժարվելով: Ուստիև սուրճի գրպանահատ գինը շեշտակիորեն բարձրացնելու դիմաց թեկուզ նման չնչին գումար զիջելը սկզբից ևեթ անհավանական կարելի է համարել: