Կարևորը բաժնեգինն է


Բջջային կապի օպերատորներից մեկն ավտոբուսային որոշ երթուղիներում հետայսու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ընձեռելու, իսկ առաջիկայում ծրագիրն ընդլայնելու է: Արդեն հնչող թեր և դեմ կարծիքներից անկախ` կասկածից վեր է, որ անվճար ինտերնետից օգտվողներ քիչ չեն լինելու: Սրանով հանդերձ, եթե նպատակը առավելապես գովազդային չէ, և համացանցի հասանելիության խնդիր լուծելուն է միտված, ապա ավելի գնահատելի կլիներ ծառայության բաժնեգնի իջեցումը, ինչի արդյունքում ինտերնետ ապահովող կրիչներն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի կդառնային: Այս պարագայում նույնպես հաճելին և օգտակարը կհամատեղվեին, ու ավտուբուսներում, թե այլուր մարդիկ ինտերնետից օգտվելու հնարավորություն կունենային: Իսկ մինչ այդ` դժվար չէ պատկերացնել ինտերնետ¬ակումբի վերածվող այն փոխադրամիջոցները, որոնցով ինտերնետասեր ուղևորները երթևեկելու են մի քանի ժամ` վճարելով ընդամենը… 100 դրամ: