Հա՞ որ...


Պարզվում է, որ թանկարժեք պետհամարանիշների գնորդները ոչ միայն պաշտոնյաներն ու մեծահարուստներն են, այլ, ասենք, մարզաշխարհի հանրահայտ ներկայացուցիչներ: Վերջերս տեղի ունեցած աճուրդներից մեկում «գոլդ» պետհամարանիշ է ձեռք բերել նաև Արթուր Աբրահամը: Ձեռքբերումն այնպես է ոգևորել մարզիկին, որ նրա թանկարժեք մեքենան իսկապես ամենազոր է դարձել, և ըստ տեղեկությունների` քաղաքի կենտրոնական հատվածում նախօրեին իր և իր ավտոմեքենայի տարօրինակ վարքով աչքի ընկնելու հերթը հայտնի բռնցքամարտիկինն է եղել: Ասում են, թե նույնիսկ «գոլդ» պետհամարանիշն է Ա. Աբրահամը քիչ համարել, և այդ օրը համարանիշները «Պրեստիժ» բառով է փոխարինվել: Արթուր Աբրահամ լինելն, իհարկե, արդեն «պրեստիժ» է, բայց, չգիտես ինչու, մարզիկը որոշել է այն մեքենայի վրա էլ գրել... Ասում են, թե ճանապարհատրանսպոր տային ոստիկանությունն առիթն օգտագործելու և տուգանելու է մարզիկին` ցույց տալու համար, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Իսկ տեղի ունեցածից հետո ակամա մտածում ես, որ աշխարհահռչակ մարզիկը երևի կասկածե՞լ է իր բարձր հեղինակությանը: Հակառակ դեպքում, դիցուք` դռան վրա ոչ մեկը «դուռ» չի գրում: Տուգանվելո՞վ պետք է համոզվեր