Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ


ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն: Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա և բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձ նելու աշխատանքների արդյունավետությունը: