Անշտաբ թեկնածուն


Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, հանրապետական Նյուտ Գինգրիչը մնացել է առանց նախընտրական շտաբի (այս մասին գրել է «Նյու¬Յորք Թայմսը»): Քաղգործչին լքել են իր իսկ կարևորագույն խորհրդատուները: Նախընտրական արշավը, փաստորեն, փորձաքար է հանդիսացել այս թիմի համար. նրանց չի հաջողվել միասնական ռազմավարություն մշակել: Այս առնչությամբ Գինգրիչը մեկնաբանություններ առայժմ չի հնչեցրել. միայն Facebook¬ում մի փոքրիկ ակնարկով նա հասկացրել է, որ համախոհների կորուստը չի խանգարի իր ծրագրերին: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը հրապարակել է մայիսի 11¬ին: Նա նախընտրական քարոզարշավ սկսած առաջին հանրապետականն է: Քաղաքագետները նրա ընտրվելու հավանականությանը հոռետեսորեն են վերաբերվում: Սոցհարցումների տվյալներով` դեմոկրատների հակառակորդներն ամենից ավելի համակրում են Մասաչուսեթսի նահանգապետ Միտտի Ռոմնիին և փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փեյլինին: