«Գեյ-շքերթն» է անցնում Եվրոպայով


Շաբաթ օրը եվրոպական մայրաքաղաքներում փողոց են ելել հազարավոր ոչ ավանդական սեռական կողմնորոշման ջատագովներ (տեղեկացրել է «Ամերիկայի ձայն»¬ի ռուսական ծառայությունը): Իրենց ամենամյա շքերթն են անցկացրել տղա¬աղջիկներն ու աղջիկ¬տղաները: Թե ում ինչ են ուզում նրանք ապացուցել` դժվար է հասկանալ. ճիշտ այնպես, ինչպես իրենք չեն հասկանում, որ բնության օրենքները ոտնահարելն այլասերություն է, այլ ոչ թե ինչ¬որ իրավունքների պաշտպանություն: Երկնա¬վարդագունավորների ամենախոշոր շքերթը եղել է Վիենայում` տասնյակ հազարավոր գունափոխվածների մասնակցությամբ: Հարյուրավոր ոստիկաններ աչալրջորեն հսկել են, որպեսզի նրանց երթը չխաթարվի Սոֆիայում և Բուդապեշտում: Այնուամենայնիվ, դրանց մասնակիցներին դուր չի եկել պահպանողական քաղաքացիների անբարեհաճությունն իրենց հանդեպ: Իսկ Խորվաթիայի մայրաքաղաքում հասարակական կարգի պահապանները ձերբակալել են 17 քաղաքացիների, ովքեր այս կամ այն կերպ փորձել են անպատվել շքերթի մասնակիցներին: Խորվաթական այլ` Սպլիտե քաղաքում շքերթող 200 համասեռամոլների վրա «պահպանողական» քաղաքացիները քարեր և բռնկվող խառնուրդներով լեցուն շշեր են նետել` վիրավորելով մի քանի գեյերի: Ավելի քան 100 մարդ էլ այս պատճառով է ձերբակալվել: Կողմնորոշումները` կողմնորոշում, ինքնամերկացումը` որպես ազատության դրսևորում… Իսկ մյուսների ազատությունն ինչո՞ւ է ոտնահարվում: Խոսքը նրանց մասին է, ովքեր չեն ցանկանում, որ իրենց քաղաքը, իրենց երկիրը շքերթի այլասերությամբ: Ավելորդ է ասել, որ դա վատ օրինակ է, վտանգավոր խայծ` դեռևս չկայացած ջահելների համար: Չէ՞ որ բոլոր երկրներում էլ գրված կամ չգրված կարգախոս է «Առողջ սերունդ` առողջ ապագա» ասվածը: