Կովի բազմացում. Այն էլ` սատկած


Ո՞րն է իմաստը կամ նպատակը. այս հարցով հետաքրքրվողներն այդպես էլ սպառիչ պատասխան չեն ստանա` թեև գիտական հայտնագործություններն էլ պետք է հիմնավոր նպատակ ունենան: Թե ինչու` չգիտենք. բայց Life News¬ից տեղեկացել են` հարավկորեացի գիտնականները կենսապատճենել (կլոնավորել) են 3 տարի առաջ սատկած կովին: Չեջուի ազգային համալսարանի հետազոտողների խումբը, պրոֆեսորներ Պարկ Սե¬Պիլի և Միրաե Բիոտեկի գլխավորությամբ, ապացուցել են, որ զանգվածաբար կարելի է մեկ այլ մարմնում վերակենդանացնել սատկած կենդանիներին: Այդ գործընթացն իրականացվում է մի քանի փուլով: Սկզբում սատկած կենդանու բջիջներով սաղմ են աճեցնում: Ապա դա ենթարկում են գերարագ սառեցման, իսկ 3 տարուց հալեցնում և հարմարեցնում են ուրիշ` կենդանի կենդանու արգանդում: Գիտնականների հավաստմամբ` կովապատճենը ծնվել է ճիշտ նույն գենետիկ կոդով, որն ուներ սատկած կովը: - Դա շատ ծանր ընթացակարգ է,¬ ասել է Պարկ Սե¬Պիլը: Հա´մ ծանր է, հա´մ անբնական: Առավել ևս անհասկանալի է նրանց մղումը: Մի՞թե կորեական չորքոտանիներն էլ սեռական այլ կողմնորոշման են անցնում, և նրանց բնական ճանապարհով բազմացմանը վտանգ է սպառնում: