ԱՇԽԱՏԱՏԵՂ` ՆՊԱՍՏԻ ՓՈԽԱՐԵՆ


Ժամանակին խիստ մասնակիորեն իրագործված հազարավոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի անհրաժեշտությունը միշտ է հրատապ: Վերջերս տեղի ունեցած մի հավաքի ժամանակ նախարարներից մեկը սոցիալական ապահովության ոլորտին հատկացվող միջոցների իր հաշվարկներն է ներկայացրել, ինչը պարզապես ցնցել է ներկաներին: Պարզվել է, որ բյուջեի միջոցների ուղիղ կեսն ուղղվում է ամենատարբեր օգնությունների տրամադրմանը, ինչին զարմանքից հակադրվել փորձող ներկաներին նախարարը խորհուրդ է տվել վիճակագրական ծառայության տվյալներին ծանոթանալ: Անակնկալի եկած հավաքի մասնակիցների շրջանում նոր աշխատատեղեր ստեղծելու գաղափարը միանգամից հավանության է արժանացել: Ոմանք նույնիսկ շտապել են պարծենալ, թե ծրագրի հաջողության դեպքում այս նախաձեռնությունը զգալիորեն կբարձրացնի իշխանության վարկը, քանի որ ավելի լավ է աշխատատեղեր ստեղծել, քան մշտապես նման ծավալի նպաստներ բաժանել