ՀԵՐԹԱԿԱՆ «ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ»` ՕԵԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ


Մայրաքաղաքի Սարյան փողոցի վրա` կենտրոնական փոստատան դիմաց, մի մեծ պաստառ է հայտնվել. «Օրինաց երկիր» կուսակցություն, Կենտրոն համայնք»: Պարզվում է, որ այս կուսակցությունում չգիտեն, որ Կենտրոն համայնք այլևս գոյություն չունի: Սակայն խնդիրն այս չէ. ինչպես մեզ տեղեկացրեցին կուսակցությանը մոտ կանգնած մարդիկ, նման պաստառները նպատակ ունեն բարոյահոգեբանական ներգործության դաշտ ձևավորել և մարդկանց համոզել, թե գոյություն ունի հզոր կուսակցություն…