ԱՅԼԵՎՍ ՏՆՕՐԵՆ ՉԷ


Հայտնի է դարձել, որ երկրի գլխավոր մշակութային հաստատության` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը վայր է դրել իր լիազորությունները` ստանձնելով տնօրենի խորհրդականի համեստ պաշտոնը: Իսկ ահա տնօրենի պաշտոնի շուրջ կրքերը եռում են: Ըստ հավաստի տեղեկութ յունների, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կամենում է այդ պաշտոնում նշանակել իր խորհրդական Նաիրա Եղիազարյանին` որպես տեղապահ: Նախարարի պաշտոնը թողնելուց հետո տիկին Պողոսյանն անպայման կզբաղեցնի օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին արդեն կա պաշտոնական դիրքորոշում: