«ՀԱԿ»-«Ժառանգություն» առեղծվածային փոխհարաբերությունները


Թեև Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մեղմ ասած հրապարակավ անտեսվեց, այդուհանդերձ, «Ժառանգութ յան» ղեկավարը հացադուլից հետո դեռ լիովին չկազդուրված անգամ, շտապեց` ի տես բոլորի մոտենալ Տեր-Պետրոսյանին, սեղմել ձեռքն ու առ ժամանակ բարեկամաբար զրուցել: Համենայնդեպս Պանթեոնի տեսարանն այդպիսին էր: Ր. Հովհաննիսյանի կողմից ներողամտության արտահայտո՞ւմ էր սա, ընդդիմադիր ճամբարում համատեղ գործունեության նոր առաջա՞րկ, թե՞ բոլորովին այլ քաղաքական ժեստ... «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆՆ, ինչպես և սպասելի էր, նաև այս հարցի մեկնաբանություններում անչափ զուսպ գտնվեց: - Ստույգ չեմ կարող ասել, թե ինչի մասին են զրուցել: Եթե ոչ համատեղ քայլելու, առնվազն միմյանց չխանգարելու հարցը պիտի քննարկված լիներ: Համենայնդեպս, եթե արմատական ու հույժ կարևոր մի որոշում կայացրած լինեին, Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ նիստ կգումարեր,- նշեց Ս. Սաֆարյանը, սակայն ջերմեռանդորեն ընդգծեց, որ, ասենք, ապրիլի 28-ին կայանալիք ՀԱԿ-ի հանարահավաքից շատ բան պետք չէ ակնկալել. որևէ բեկումնային իրադարձություն տեղի չի ունենալու -ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» հարաբերությունների սրացումը զգացվեց հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմի ժամանակ և դրանից հետո: Արդյո՞ք դա միայն պայմանավորված է Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի դրսևորած ոչ հարգալից վերաբերմունքով, թե՞ կային խորքային այլ պատճառներ: - Հարաբերությունների սրացում անվանելը մի քիչ սխալ է հնչում. մեր կուսակցության ղեկավարի ու Տեր-Պետրոսյանի զրույցի ականատեսները դժվար նման բան փաստեին: Բայց թե ինչ են զրուցել, ստույգ չեմ կարող ասել: Եթե ոչ համատեղ քայլել, առնվազն միմյանց չխանգարելու հարցը պիտի քննարկված լիներ: Համենայնդեպս, եթե արմատական ու հույժ կարևոր մի որոշում կայացրած լինեին, Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ նիստ կգումարեր,- նշեց Ս. Սաֆարյանը` ջերմեռանդորեն ընդգծելով սակայն, որ, ասենք, ապրիլի 28-ին կայանալիք ՀԱԿ-ի հանարահավաքից շատ բան պետք չէ ակնկալել.որևէ բեկումնային իրադարձություն տեղի չի ունենալու: Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում մի քանի դրվագներ կան, որոնք իմ կարծիքով էական նշանակություն ունեն: Առաջինը, եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու ռիսկը շատ մեծ է, սա նշանակում է ուղղակի կտրուկ գործողությունների և հեղափոխական գործընթացների չգնալու հիմնավորում և լեգիտիմացում: - ՀՅԴ-ն պնդում է, որ իշխանությունները պետք է շտապ հետ կանչեն իրենց ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: «Ժառանգութ յունը» դրան կողմնակի՞ց է: - Ցանկալի է, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարեր ստորագրությունները հետ կանչելու մասին: Այդպիսով հայ-թուրքա կան գործընթացի շուրջ ստեղծված լարված իրավիճակը որոշակիորեն կթեթևանա: Թուրքական իշխանությունը փորձում է բացահայտ վաճառքի հանել արձանագրություն ների վավերացումը` միջազգային հանրությանը հղելով ուղերձ` եթե ուզում եք, որ սահմանը բացվի, ապա կարգավորեք Լեռնային Ղարաբաղի խնդիրն հօգուտ Ադրբեջանի: Նաև հիմք կամ նախադրյալ չկա ակնկալելու, որ ապրիլի 24-ին Բարաք Օբաման կարտասանի Եղեռն բառը և իր նախորդից տարբերվող դիրքորոշում կարտահայտի: Եթե Հայաստանը ուզում է, որ Ցեղասպանության հարցը մտնի այսօրվա քաղաքական օրակարգ, ապա պետք է հրաժարվի արձանագրություններից ու նոր էջից սկսի Թուրքիայի հետ բանակցություններ վարել: - Որքանով է հնարավոր, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն իր շուրջն համախմբի քաղաքական երրորդ ուժը: - Չենք կարծում, որ հիմա ընտրական շրջանում ենք. այդպիսի հարց առայժմ մեր օրակարգում չկա: Ընդդիմադիր ուժերի հետ դեռ ինտենսիվ բանակցությունների փուլում ենք: «Ժառանգության» առաջնորդը համապատասխան ժամանակ հանդես կգա կուսակցության անելիքների ու կայացրած որոշումների մասին: Թեև Ս. Սաֆարյանը զերծ է մնում ամեն տեսակ հստակեցումներից, կամա թե ակամա «խաղաքարտեր» բացել սկսել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բավական է հիշենք մարտի 30-ին ծոմն ավարտելու կապակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպված հանդիսավոր հավաքը, երբ «Ժառանգության» առաջնորդը հրապարակավ հայտարարեց, որ իր պայքարն այսքանով չի ավարտվում ու դեռ երկրորդ փուլ էլ է ունենալու: Ոչինչ չի խանգարում եզրակացնել, որ պայքարի շարունակությունն արդեն իսկ մեկնարկել է` հենց ապրիլի 17-ին ու «Պանթեոնում»: Արտա և ներխորհրդարանական ընդդիմությունների ղեկավարների հանդիպումը, թերևս, այդ մասին էլ խոսում է ու խոստանում առավել հետաքրքրաշարժ զարգացումներ` ՀԱԿ-«Ժառանգություն» առեղծվածային փոխհարաբերությունների:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ