Աշխատում ենք չհիվանդանալ


Արարատի մարզի Մասիսի շրջանի Զորակում է գտնվում դեղատունը, որը միայն զարդարում է գյուղի Տիգրան Մեծ փողոցի փոքրիկ հատվածը: Դեղատունը գործում է բավականին երկար ժամանակ, բայց օգտվողներ չկան: Ոչ թե այն պատճառով, որ գյուղում բնակվում են եզակի պինդ առողջություն ունեցող մարդիկ, այլ, որ դեղատանը գրեթե բացակայում են առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են: Ամեն անգամ ինչ¬որ դեղամիջոց ձեռք բերել ցանկացողը ստանում է վաճառողուհուց նույն պատասխանը` - Վաղը կստանանք: Արդեն վաճառել ենք ձեր ուզած դեղամիջոցը: Եվ այսպես ամեն անգամ ու այդ վաղը ասվածը արդեն բավական ժամանակ է չի գալիս և դժվար էլ գա: Միակ բանը, որ վաճառվում է դեղատանը, անթիվ քանակով ջերմաչափերն են: Գյուղացիներն էլ ցանկության դեպքում, կարող են օգտվել միայն ջերմաչափից: Իսկ այն հարցին, թե ի՞նչ են անում անհրաժեշտության դեպքում, զորակցիները հուսահատ ժպիտով պատասխանում են` - Աշխատում ենք չհիվանդանալ:

Սյուզաննա ԹՈՒՍԻՆՅԱՆ