Առաջին դասարանցիների ծնողներից մեկի հավաստմամբ էլ`


- Ես կխնդրեի, որ մեծ ուշադրություն դարձնեն դպրոցական դասագրքերին: Երեխան չի կարողանում ընկալել մասնավորապես այժմյան մաթեմատիկայի դասագիրքը, որովհետև վարժությունները անհասկանալի են: Հաճա|ս ապարանից գնում ենք ուսուցչի հանձնարարած գիրքը, հետո հանկարծ պարզվում է, որ սխալ գիրք ենք վերցրել: Այսինքն պետք Է կրկին գնալ տպարան ու նոր գիրք վերցնել. նման անհասկանալի դեպքեր հաճախ է տեղի ունենում: Րաֆֆու անվան դպրոցում շատ ծնողներ բողոքում են, որ նման խաբեություններն էլ գուցե բիզնեսի ճյուղ է, որով փորձում են շահագործել ծնողներին, ովքեր ստիպված համակերպվում են` չցանկանալով երեխային զրկել դասագրքից: Աոաջին դասարանի մաթեմատիկայի գրատետրի և գրքի վարժություններն իրար չեն համապատասխանում, նույնիսկ ծնողները մեծ դժվարությամբ են կարողանում համապատասխանեցնել: Ուսուցիչները գրիչով գրքի մեջ նշումներ են անում, որպեսզի սաները (կամ նրանց ծնողները) կարողանան տնային առաջադրանքները կատարել: Ըստ հոգեբան Սոնա Մարտիրոսյանի` ՀՀ կրթության նախարարության տրամադրած դասագրքերը և առաջին դասարան հաճախող երեխայի մտածելակերպը ոչ մեկ իրար չեն համապատասխանում. - Առաջին դասարանի աշակերտն անընդհատ մտածում է, թե ինչպես անի, որ շուտ տուն գնա ու սկսի խաղալ, իսկ մեր դասագրքերում այնպիսի ծանր նյութեր կան, որ երեխան չի կարողանում ընկալել և շուտ է հոգնում: Մինչդեռ հոգեբանը կարծում է, որ առաջին դասարանի երեխային պետք է դասավանդել խաղային մեթոդներով, թեև տրամադրած զրքերն մեծ դեր են խաղում նրանց կյանքում: Հոգեբանը կարևոր է համարում նաև հիշեցնել, որ առաջին դասարանում երեխայի ծանրաբեռնվածությունը մեծ տարիքում բացասաբար ազդում է երեխայի վրա: Այսինքն, եթե առաջին դասարանում երեխային անընդհատ ստիպեն, որ նա պետք է շատ գրի ու կարդա, ապա բարձր դասարանում նա կհոգնի ու չի ցանկանա սովորել. այս իրավիճակը մեր բոլոր դպրոցներում է առկա, ինչն անընդունելի է:

Դշխուհի ԻՍՈՅԱՆ