Թմրահակում ուսանողների շրջանում


Վերջերս կատարված հարցումները փաստել են, որ մոսկովյան բուհերի ուսանողների 40 %¬ը գոնե մեկ անգամ փորձել է որևէ թմրանյութ կամ օգտագործում են մշտապես: Հարցվածների շուրջ 3/4¬ը համոզված է, որ մայրաքաղաքում շատ հեշտ է ձեռք բերել ուսանողական միջավայրում տարածված մարիխուանա և հաշիշ (տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն` մեջբերելով հարցումներ կատարած կազմակերպության տվյալները): Հարցումներն անցկացվել են Մոսկվայի 16 բուհերում` ապրիլի առաջին տասնօրյակում, ստացիոնար բաժինների 1-5¬րդ կուրսերում սովորող 17-25 տարեկան 1200 ուսանողների շրջանում: Ընդ որում, հարցաթերթիկները լրացվել են ուսանողների կողմից` անուն¬ազգանունը չնշելով, ինչը անկեղծ լինելու լավագույն երաշխիք է: Հետազոտության արդյունքներով` հարցման մասնակիցների 25 %¬ը փորձել է թմրադեղեր (հիմնականում` հաշիշ և մարիխուանա), 7 %¬ը` «դեպքից դեպք» կամ տարեկան մի քանի անգամ, իսկ 9 %¬ը մշտապես է օգտագործում նարկոտիկներ: Այսուհանդերձ, ուսանողներն հիմնականում բացասաբար են վերաբերվում թմրամոլությանը. 75,9 %¬ը դա համարում է «հիվանդություն, որից պետք է բուժվել»: 46,8 %¬ն օգտակար է համարել դրա դեմ քարոզչությունը: