Սնունդը «մատնում» է բնավորությունը


Գիտնականները հաստատել են մարդու` սննդային նախասիրությունների և հոգեկան վիճակի փոխկապակցվածությունը: Օրինակ, միս (հատկապես` տավարի) սիրողները հաճախ նյարդային են և ագրեսիվ: Ավելի կոշտ մթերք (պինդ մրգեր, ընկուզեղեն) նախընտրողները ձգտում են ղեկավար լինել, իսկ շոկոլադասերները հոգու խորքում միայնակ ու ապերջանիկ են: Կաթնային սննդակարգի երկրպագուները հոգատարության և քնքշանքի կարիք ունեն, իսկ պանրասերները հուսալի ու հետևողական մարդիկ են: Ծովամթերք նախընտրողները երազկոտ են, մրգի ու բանջարեղենի սիրահարները հավասարակշիռ, հանդարտ բնավորություն ունեն (հաղորդել է PCH¬ը):