Եթե սուրճ` ապա ո´չ լուծվող


Շատերի համար նախընտրելի այս ըմպելիքը հնարել է շվեյցարացի քիմիկոս Մաքս Մորգենթալերը: Նա օգտվել է ճապոնացի իր գործընկեր Սատորի Կատոյի փորձից, ով հայտնագործել է փոշի թեյի արտադրության տեխնոլոգիան: Լուծվող սուրճի ծննդյան տարեթիվ է համարվում 1938 թվականի հուլիսի 24¬ը: Բայց այդ ժամանակ ո´չ փորձագետները, ո´չ սպառողները չեն գնահատել դրա համը, բույրը և հարմար լինելը: Չեն հասցրել. սկսվել է 2¬րդ համաշխարհային պատերազմը, և ռազմաճակատին շատ սուրճ է անհրաժեշտ եղել: Մորգենթալլերի հայտնագոր ծությունն այդժամ անհրաժեշտություն է դարձել. հենց խրամատում զինվորները կարող էին սուրճ եփել: Իսկ պատերազմից հետո արդեն հակահիտլերյան կոալիցիայի զինվորները զգացել են, որ չեն կարող հրաժարվել լուծվող այդ ըմպելիքից, որին վարժվել էին` կախվածության չափ: Մասնագետների հաշվարկներով` հիմա աշխարհում օրական սպառվում է ավելի քան 2,25 միլիարդ գավաթ սուրճ և մեծամասամբ` լուծվող: *** Սուրճն ինքնին ստամոքսահյութի հզոր խթանիչ է, իսկ դրա լուծվող տեսակը` բարձր թթվայնության: Ահա թե ինչու ստամոքսի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում սուրճ խմել, մանավանդ` լուծվող: Ծայրահեղ դեպքում այն պետք է խառնել կաթի հետ: Լուծվող սուրճը չարաշահելը հակացուցված է նաև սիրտ¬անոթային հիվանդություններով տառապողներին: Ըմպելիքը բացասաբար է ազդում և երիկամների վրա: Կանայք չպետք է չարաշահեն, իսկ ավելի ցանկալի է, որպեսզի հրաժարվեն այդ սուրճից: Դրանում առկա կոնսերվանտները խանգարում են նյութափոխանակությանը, նպաստում ցելլյուլիտի առաջացմանը: Լուծվող սուրճի բույրը (ինչի վրա հաճախ ուշադրություն են հրավիրում գովազդները) թերևս միակ «բաղկացուցիչն» է, որը մասնագետներն օգտակար են համարում: Այս ըմպելիքի մյուս «առավելությունն» այն է, որ հարմար է պահելը և արագ է եփվում: Իսկ ժամանակակից կյանքն արագություն և հեշտություն է թելադրում` մոռացության մատնելով առողջությունը: