Ասույթներ


* Հաջողությունը վա´տ ուսուցիչ է: * Թե փող ես կորցրել` ոչինչ չես կորցրել: Թե ժամանակ ես կորցրել ¬շա˜տ բան ես կորցրել: Իսկ թե առողջությունդ ես կորցրել` ամեն ինչ ես կորցրել: * Կամքի ուժը ոչ թե ուրիշներին կոտրելու, այլ ինքդ քեզ կոտրելու համար է: *Վիճաբանողներից մեղավորը նա է, ով ավելի խելացի է: * Մեկ հիմար օրինակն ավելի ազդեցիկ է, քան հարյուրավոր ամենախիստ կանոնները: * Շատ փողեր աշխատելը խիզախություն է, դրանք պահպանելն` իմաստնություն, իսկ խելացի ծախսելը` արվեստ: *Ո´չ քո, ո´չ ուրիշի խոսքերին մի´ հավատա: Հավատա միայն և´ քո, և´ ուրիշի գործերին: * Ավելի լավ է ոչնչով չզբաղվել, քան` զբաղվել ոչնչով: * Մշտապես ժամանակ չունեցող մարդիկ սովորաբար ոչինչ չեն անում: * Հաճախ հաջողությունն է լինում միակ տեսանելի տարբերությունը` հանճարի և անմտության միջև: * Չհասնելով իրենց ցանկությանը, նրանք ձևացնում են, թե ձգտում էին հենց ձեռքբերածին: *Արածիդ մասին մի´ բղավիր: Անելիքիդ մասին լռի´ր: Պատմիր միայն, այն էլ` առանց գունազարդելու, թե ինչ ես անում ներկա պահին: