«Հրաժարական չտա°ս»


Վրաստանին կհաջողվեր ավելի հեշտորեն հաղթահարել քաղաքական ճգնաժամը, եթե ընդդիմությունն այդքան կտրական չլիներ` հայտարարել է ամերիկացի փորձագետ Լինքոլն Միտչելը: Նա վրաց նախագահին խորհուրդ չի տալիս պաշտոնաթող լինել և չի հավատում, թե դա կարող է տեղի ունենալ: - Սահակաշվիլին չի պատրաստվում հիմա հրաժարական տալ: Նրա հրաժարականն այսօր ինձ համար ցնցակաթված կլինի: Եթե հիմա նրա կողքին լինեի, կասեի` «Հրաժարական չտաս. դա հիմարություն կլինի»: Եվ վստահ եմ, որ նրա կողքին գտնվողներն հենց այդ են ասում,- սիրո խոստովանություն հիշեցնող այս խոսքերով է արտահայտվել ամերիկացի փորձագետը, ով «վարդերի հեղափոխության» օրերին Թբիլիսիում ղեկավարում էր ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի բյուրոն: Նա նույնիսկ հիշեցրել է Ջորջ Բուշի օրինակը, ով, չնայած իր ծայրահեղ ցածր վարկանիշին, պաշտոնաթող չեղավ: - Կառավարության քաղաքական սխալն այն է, որ ուժային ճնշում գործադրեց ընդդիմության վրա` գազազացնելով նրան,- ասել է փորձագետը` ընդգծելով, որ Արևմուտքն այլևս չի հանդուրժի Վրաստանում ընդդիմությանը ցրելու նոր փորձը: - Կարծում եմ` Սահակաշվիլին հասկանում է, որ ինքը չի կարող կրկնել այն, ինչը արեց 2007-ի նոյեմբերին: Ներքին իրավիճակի տեսանկյունից` դա Վրաստանի համար շատ վատ տարբերակ էր, իսկ միջազգային առումով… Այնպիսի երկրները, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հիմա այնքան հեշտորեն չեն հանդուրժի այն, ինչը նա արեց այն ժամանակ (հաղորդել է "ԽՈՉՍՈջ-կՐպրր"-ը):