Մաքրման և բարեկարգման աշխատանքներ


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվում են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանք ներ: Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլև կոչված է զինծառայողներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել «Կարմիր բլուր» հնավայրում, Շենգավիթում Ավանի Սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցական համալիրում, Սբ. Սարգիս եկեղեցու շրջակայքում: Նաև` Քանաքեռի Սբ. Հակոբ և ռուս ուղղափառ եկեղեցիների տարածքում, Վարդան Մամիկոնյան արձանի և Սբ Գր. լուսավորիչ եկեղեցու շրջակայքում, Մեծ Եղեռնի հիշատակի հուշահամալիրում (Ծիծեռնակաբերդ)« «Մայր Հայաստան» հուշարձանի շրջակայքում: Հայ զինվորների ուժերով մաքրվել ու կարգի են բերվել նաև Հայաստանի մարզերում գտնվող հայ ճարտարապետության նմուշ հանդիսացող մշակութային կոթողները: