Յուշչենկոն կհավակնի


Ուկրաինայում արտահերթ ընտրությունների դեպքում Յուշչենկոն կառաջադրի իր թեկնածությունը. այս մասին նա հայտարարել է "ԽՏՎՎպՐրՈվՑ" թերթին տված հարցազրույցում: Ընդ որում նա որոշել է մասնակցել թե° խորհրդարանի, թե° նախագահի ընտրություններում: Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ ինքը պատրաստ է զոհաբերել իր պաշտոնավարման ավարտին մնացած մի քանի ամիսները` հանուն Ռադայի աշխատանքները լիարժեք դարձնելու: Իսկ Գերագույն Ռադան երկրի նախագահի ընտրությունները նշանակել է 2009-ի հոկտեմբերի 25-ին` չնայած գործող սահմանադրության համաձայն դրանք պետք է կայանային 2010-ի հունվարի 17-ին: