Ամուսնալուծությունը կխլի 450 միլիոն դոլար


Հանրահայտ կինոարտիստ և ռեժիսոր Մել Գիպսոնի կինը` Ռոբին Մուրը ամուսնալուծություն է պահանջել` համատեղ կյանքի 28-րդ տարում: Կալիֆոռնիա նահանգում գործող օրենքի համաձայն` Ռոբինը կարող է ստանալ ամուսնու ունեցվածքի կեսը. իսկ այդ ունեցվածքը գնահատվել է 900 միլիոն դոլար: Ասել է թե` այս ամուսնալուծությունը կարող է դառնալ ամենաթանկարժեքը` մարդկային պատմության մեջ: Բաժանման պատճառը կինը ներկայացրել է որպես «անհաղթահարելի տարաձայնություններ», սակայն այդ տարաձայնությունները ծագել են շատ ավելի վաղուց, և ամուսիններն արդեն 3 տարի է` իրար հետ չեն ապրում: Անգլիական Daily Mail-ի հավաստիացմամբ անցյալ տարի օգոստոսին արտիստը սիրավեպ է ունեցել ռուսաստանցի մի թխահերի հետ. Օքսաննան երգչուհի և երաժիշտ է, Բոստոնում նկարահանվող «Խավարի եզրը» ֆիլմի համար երաժշտություն պետք է գրի: Մել Գիպսոնի մամլո խոսնակի հավաստիացումներով ռուս երգչուհու և հոլիվուդյան աստղի միջև կասկածելի հարաբերություններ չկան: Սակայն ընդամենը մեկ ամիս առաջ նույն Daily Mail-ում տպագրվել է նրանց լուսանկարը` լողափում… Ի ԴԵՊ. ամենաթանկարժեքների շարքում են ավստրիացի միլիարդատեր Մարտին Շլաֆֆի (200 միլիոն եվրո), բասկետբոլիստ Մայք Ջորդանի (150 միլիոն դոլար) և Սթիվեն Սպիլբերգի ամուսնալուծությունները: