Ամերիկյան բարքե՞ր


Հյուսիսային Կառոլինայի Կոնովերեի Domino`s Pizza մասնաճյուղի 2 աշխատակիցներ իրենց արտադրանքի հետ սպառողներին են ուղարկել նաև տեսաժապավեններ, թե ինչպես է պատրաստվում այդքան պահանջարկ վայելող պիցցան: Նրանք ձերբակալվել են «արգելված կամ թունավորված մթերք տարածելու» մեղադրանքով: Իսկ տեսաժապավեններում սպառողին հրամցվում են գարշելի տեսարաններ: Օրինակ` թե ինչպես է 30-ամյա Էնթընի Զեթցերը պիցցայի վրա փսլինք շաղ տալիս, ապա հետույքը մաքրում այն թղթով, որով փաթեթավորում է առաքվելիք ուտեստը: 31-ամյա Քրիստի Համմոնդսն էլ կադրից դուրս մեկնաբանում է. «Նա հենց նոր գազեր բաց թողեց սենդվիչի մեջ դրվելիք սալյամիի վրա»: Տեսաժապավենը դիտել են միլիոնավոր մարդիկ, և արտադրող ընկերության վարկանիշը, բնականաբար, կտրուկ նվազել է: Domino`s Pizza-ի ղեկավարությունը ստիպված էր փակել այս մասնաճյուղը` «ախտանելու» այնտեղ տիրող բարքերը: