1 ՀԱՐՑ


 

Արդյո՞ք Հայաստանում նպատակային են ծախսվում մանկատան երեխաների համար բնակարաններ կառուցելու ծրագրով նախատեսված գումարները:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ

Հայաստանում մանկատան շրջանավարտների համար բնակարանների կառուցման նպատակով հատկացվող գումարների մի մասը նպատակային չի ծախսվում, և ոմանց համար այդ գումարները դարձել են կերակրամաններ: 

Պետությունն այդ նպատակի համար միայն 1 մլրդ 512 միլիոն դրամ է հատկացրել: Սրանք Վերահսկիչ պալատի հաշվետվությունների մեջ ամրագրված թվերն են: Հայաստանում ընդհանուր առմամբ այսօր 310 մանկատան շրջանավարտ դեռ սպասում է բնակարան ստանալու իր իրավունքին:

Տարեկան մանկատնից դուրս է գալիս 30-40 չափահաս երեխա, որոնք ստիպված են սպասել մինչև պետությունն իրենց բնակարանով կապահովի: