ՄԱՆՎԵԼԻ ՈՐԴԻՆ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ


 

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շատ է կամենում իր որդուն` Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին տեսնել մարզպետի պաշտոնում: Զգալով, որ նրան չի կարողանում նշանակել տալ Արմավիրի մարզպետի պաշտոնում, հիմա էլ աշխատանքներ է տանում, որպեսզի Կարեն Գրիգորյանը նշանակվի Սյունիքի մարզպետ, որովհետև գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել առաջադրվել պատգամավորության թեկնածու` միաժամանակ զբաղվել գիտությամբ` հրաժարվելով մարզպետի պաշտոնից:

Գեներալն էլ մեծ ցանկություն ունի դառնալ հայրենի քաղաքի ղեկավար, այդ պատճառով էլ արդեն սկսել է հետևել քաղաքի կարգուկանոնին: Մասնավորաբար, նա արդեն կարգադրություն է արել քաղաքի կենտրոնական հրապարակում մեքենաներ չկայանել, քանի որ ինքն ու որդին էլ իրենց մեքենաներն այդտեղ չեն կանգնեցնում: Գեներալը նաև հանձնարարել է աղբահանությունը հասցնել բարձր մակարդակի...