Գողը` տնից


 

«Ավանգարդի» փետրվարի 2-ի համարում տպագրված «Լևի գազագիծ» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես Երևանի Նոր Արեշ թաղամասի 42-րդ փողոցի տներից մեկի բնակիչը գաղտնի ծակելով տան մոտով անցնող գազատարը` գազը ռետինե խողովակով անց էր կացրել իր տուն և օգտագործել` «Հայռուսգազարդ» ընկերությանը պատճառելով մոտ մեկ միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս:

Կատարված ստուգմամբ օրերս պարզվել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ աշխատակից Ժորա Ա.-ն 2010 թ. ամռանը 5.000 դրամի դիմաց ծակելով գազատարը` ռետինե խողովակով գազն անցկացրել է հիշյալ տուն և հետագայում տանտիրոջից ստացել ևս 20.000 դրամ: