ՀԱԿ-Ը ՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ


 

Ինչպես տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` քաղաքական այս միավորումը վերջապես որոշում է կայացրել իր թեկնածուներին առաջադրել հանրապետության բոլոր 41 ընտրատարածքներում: ՀԱԿ-ի նման նախաձեռնությունն արդեն որոշակի հետաքրքրություն է հաղորդում ընտրական գործընթացներին, ստեղծում կրկնաբևեռ ինտրիգներ, որոնք հնարավորություն կտան մեծամասնական ընտրակարգում ունենալու լարված իրավիճակներ, ընտրության լայն շրջագիծ:

Միայն զարմանալին այն է, որ մինչև վերջերս պնդելով մեծամասնական ընտրակարգի ավելորդության մասին` այսօր ՀԱԿ-ն ինքն է թեկնածուներ առաջադրում: Իսկ թե ովքե՞ր կլինեն թեկնածուները` պարզ չէ, միայն հազիվ թե բոլոր ընտրատարածքներում առաջադրվեն քաղաքական ուժի առանցքային գործիչները: Նրանք կներկայանան համամասնական ցուցակներով: