Եվս 35 տարի Մոսկվան կխցանվի


 

Ռուսիո կառավարության հաշվարկներով` երկրի մայրաքաղաքում հետզհետե ահագնացող տրանսպորտային խցանումների դեմ հնարավոր չի լինի պայքարել ևս 35 տարի (գրել է «Վեդոմոստի» թերթը):

Գործադիր իշխանությունն օրերս հաստատել է մոսկովյան տրանսպորտային ցանցի զարգացման ծրագիրը (մինչև 2020 թվականը): Դրա արժեքը շուրջ 7 տրիլիոն ռուբլի է կազմում: Համաձայն այդ փաստաթղթի` Մոսկվային անհրաժեշտ են լրացուցիչ 400 կիլոմետր նոր ճանապարհներ: Իսկ շինարարության առկա տեմպերով` այդ ծրագիրն իրականություն կարող է դառնալ 2040-ական թթ-ից. ոչ շուտ: Մինչդեռ Տրանսպորտի նախարարության կանխատեսումներով` 3 տարուց քաղաքային ավտոհավաքակայանում կհաշվվի մոտ 4,5 միլիոն մեքենա:

Ծրագրի առաջին փուլում որոշվել է կայունացնել իրավիճակը: Եվ առաջիկա երկու տարիներին առաջնությունը տրվելու է հանրային փոխադրամիջոցներին: Ինչ վերաբերում է մետրոյի զարգացմանը, ապա ծրագրվել է տարեկան 15 կմ ստորգետնյա ուղիներ կառուցել: