Ո՞րն է երրորդ երկիրը


Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարեց, որ հույս ունի շուտով կազմակերպել երեք երկրների նախագահների հանդիպում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նպատակով: -Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում երեք երկրների նախագահները հանդիպում կունենան ղարաբաղյան հակամարտության բանակցությունները շարունակելու համար: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում,- ասուլիսում հայտնել է ՌԴ նախագահը: ՌԴ նախագահը, սակայն, չի նշել, թե որ երկիրն է լինելու նշված երրորդ երկիրը, որը պետք է ներկա լինի այդ հանդիպմանը: Panorama.am