Ճգնաժամը չի° պատուհասի


Աշխարհում խորացող ճգնաժամը չի պատուհասի «Գրանդ Հոլդինգին». անվանի գործարար Հրանտ Վարդանյանն իր այս վստահությունը հիմնավորում է բազմաթիվ նախադրյալներով, որոնց շնորհիվ միավորումը հաջողությամբ կշրջանցի տնտեսական դժվարությունները£ Իհարկե` շնորհիվ տնտեսավարման անխափան մեխանիզմների և արտադրության կազմակերպման հստակ ծրագրերի£ «Գրանդ Հոլդինգ»¬ի գերխնդիրն ի սկզբանե որակի ապահովումն է և արտադրության ընդլայնումը, այն էլ` ոչ միայն տեսականու ավելացման, այլև նոր արտադրամասերի բացման ու նոր արտադրատեսակների ավելացման առումով£ Հայաստանի տարածքում շարունակում է ընդլայնվել արտադրամասերի աշխարհագրությունը, ինչը բնականաբար, նոր աշխատատեղերի ավելացում է նշանակում£ Հրանտ Վարդանյանը փաստում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են£ Մեկ տարի առաջ հիմնադրվեց թղթի արտադրամասը, որը շուտով կունենա նոր հոսքագիծ£ Նախատեսվում է զուգահեռ տեղակայել նաև տետրի արտադրության` տեխնիկայի վերջին խոսքով հագեցած հոսքագիծ£ Զինվորական լամպերի արտադրությունը ևս մեծ ձեռքբերում է, քանզի միայն 5 պետություններ են համանման արտադրանք թողարկում£ «Գրանդ Հոլդինգի» կենսակոչած ծրագրերը բազում են ու բազմապիսի£ Դրանցից մեկն էլ Շենգավիթ համայնքի բնակիչների համար կառուցվող մարզահամալիրն է£ Փաստորեն, Հ. Վարդանյանը մտահոգված է նաև կայացող պետության քաղաքացիների և երկրի ապագա տերերի առողջության ու ֆիզիկական կոփվածության խնդիրներով£ Հուրախություն պետք է փաստել, որ մինչև հաջորդ սեպտեմբեր մարզահամալիրի շենքը կհանձնվի շահագործման£ Ի դեպ, նորերս օգտակար հերթական ձեռնարկմամբ կրկին երախտիքի խոսքեր հնչեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի հասցեին. Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի վերանորոգված մշակույթի տան ամբողջ գույքը` 15 միլիոն արժողությամբ, տրամադրել էր Վարդանյան տոհմի շառավիղը, ում համար նույնպես բարեսիրությունը հոգու պահանջ է£ Իբրև գնահատանք ու որպես երախտիքի առարկայացում` մովսիսյաններն իրենց տարածքից ընտրված պատգամավորին շնորհեցին համայնքի պատվավոր անդամի կոչում£ Վերջին հաշվով, կայացած խոշոր ձեռնարկատերերի հետ զարգացած երկրներում պետությունն այսպես թե այնպես հաշվի է նստում` նրանց հնարավորությունները և, ինչու չէ` միջոցները պետական շահերի համար օգտագործելու£ Հենց այս գիտակցումով էլ վերջին շրջանում իր հասցեին հնչած ասեկոսեներին ի պատասխան, իր աշխատանքի արժեքը գիտակցող արտադրողի արժանապատվությամբ` Հրանտ Վարդանյանը նշում է. - Ես աշխատել եմ Քոչարյան վարչապետի, Քոչարյան նախագահի հետ և որևէ անգամ նրան չեմ ֆինանսավորել և ոչ էլ պատրաստ եմ որևէ մեկին ֆինանսավորել£ Առավել ևս, Լևոն Տեր¬Պետրոսյանին որևէ անգամ ոչ ֆինանսավորել եմ, ոչ էլ կֆինանսավորեմ£ Դրա կարիքը կամ անհրաժեշտությունը ես չունեմ£ Որևէ անգամ իշխանություններից, նախագահներից կախման մեջ չեմ եղել£ Իմ բիզնեսը իմ գիտելիքն է ու իմ աշխատանքը£ Հավելենք` նաև փորձն ու բարի կամքը£

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ