Հրազենային մոլուցք ընդդեմ սովորողների


n Միացյալ Նահանգներում դեմոկրատիայի «գործերը» ոնց որ` այնքան էլ լավ չեն: Բուհերում ու դպրոցներում հաճախակիացել են սպանությունները: Ի տարբերություն այլ բռնարարքների, մարդասպանները հատկապես դպրոցներն են թիրախ ընտրում և չեն բավարարվում 1 զոհով: Շատ դեպքերում այդ մարդասպանները թիրախ դարձած դպրոցի սովորողներից են կամ շրջանավարտներից: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ամերիկայի Հոգեբանական Ասոցիացիայի` դպրոցական սպանությունների առեղծվածի առնչությամբ հրապարակած բազմաթիվ հետազոտությունները հիմնավորում են, որ դա հանցագործության հատուկ տեսակ է: Նախ, հանցագործն ի սկզբանե տրամադրվում է` հնարավորինս շատ մարդ սպանել: Եվ նույնիսկ իր հակառակորդին կամ իրեն վիրավորողին սպանելուց հետո էլ նա կանգ չի առնում: 1986-2006 թթ. ԱՄՆ դպրոցներում մարդասպանների 80 հարձակում է արձանագր վել, որոնց մեծ մասը` հրազենով: Եվ ահա, Տեխասի նորաբաց դպրոցներից մեկը, փորձարարության կարգով, դասատուներին թույլատրելու է հրազենով դասի գնալ: Նպատակը` ապահովել անվտանգութ յունը: Ծնողների համար ընդունելի է նախապաշտպանական այս «միջոցառումը»: Մյուս դպրոցներում, իհարկե, արգելված է հրազենը, բայց, ո՞վ գիտե, ժամանակները ինչ նոր պահանջներ կառաջադրեն: n Ամերիկայի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում նորից հրազենային հարձակման զոհ են դարձել ուսանողները: Տեխնիկական ակադեմիայի տարածքին հարող փողոցի անկյունում կանգնեցնելով մեքենան` անհայտ հանցագործը կրակահերթ է բացել բակում գտնվող սովորողների ուղղությամբ: 16-ամյա Քրիստոֆեր Վոլկեն զոհվել է, չորս անչափահասներ` վիրավորվել: Տեղի ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներից 3-ն այդ հաստատության սաներ չեն: Հանցավայրում հայտնաբերվել է ավտոմատի 7 պարկուճ: