ԿՐԻՄԻՆԱԼ. Ո՞վ է փնտրում և որտե՞ղ


Կրիմինալի սանձարձակ վարքն առաջին հերթին վարկաբեկում է երկրի իշխանությանը, և միանգամայն օրինաչափ է: Պատահական չէ Շահեն Հովասափյանի սպանության բացահայտման գործում երկրի առաջին դեմքի ունեցած անթաքույց և ուղղակի շահագրգռությունը, որն արդեն կոնկրետ «հետևանք ներ» ունի£ Ինչպես հայտնի է, արդեն ձերբակալվածներ կան, ինչն էլ ենթադրել է տալիս, թե իշխանությունը լավ է հասկանում, որ չբացահայտված քաղաքական սպանությունների դեպքում հանրությունը կամա թե ակամա հենց իրեն է մեղադրելու£ Դժվար չէ նկատել, որ այս առումով մարդիկ վաղուց արդեն իրավապահներից սպասելիքներ չունեն£ Բացի այդ, հանրությունը հավատացած է, որ մեծ հաշվով ոստիկանությունն ու դատախազությունը իշխանության թելադրանքով են առաջնորդվում£ Դե, իսկ եթե իշխանության վերին օղակներում նույնպես լավ են գիտակցում, որ համակարգը փտել է կամ դեռ չի հասունացել, և այն արագ բուժել պարզապես հնարավոր չէ, ուրեմն մնում է գոնե մինչև ընտրություններ ծայրաստիճան աչալուրջ լինել. կանխել հնարավոր ու հավանական հակասություն ների բախումնային դրսևորումները£ Ի վերջո, ցանկության դեպքում կարելի է հայտնաբերել հակասությունների մահաբեր թելերը, մանավանդ, որ չկա այնպիսի ճամբար, որտեղ անկայունությունից որևէ օգուտ կարողանան քաղել£ Կարճ ասած` այս դեպքում կրակից շագանակներ հանելու տարբերակը կարելի է բացառել£ Ներիշխանական հակասություններից և դրանց անմարդկային դրսևորումներից ոչինչ չի կարող շահել նույնիսկ ընդդիմությունը, քանի որ գոնե այս դեպքում իշխանության հեղինակության նվազումը բոլորովին էլ ընդդիմության վարկանիշի աճ չի արձանագրելու£ Իսկ ավելի կոնկրետ` այս օրերին ինտենսիվորեն հավաքներ նախաձեռնող ընդդիմադիր կուսակցությունների հսկա խումբը շատ շուտով հենց ինքն է «դավաճանելու» հակակրիմինալ շարժմանը, քանի որ զուգահեռաբար թափ առնող քարոզարշավը և ոչ մեկին հնարավորություն չի տալու որևէ այլ բանի մասին մտածել£ Ի վերջո, հայրենի քաղգործիչ ները կրիմինալի դեմ պայքարը ինչ¬որ տեղ ձևականորեն են կարևորում. քրեականների դեմ պայքարը քաղաքական ուժերի համար «արդիական» է եղել դեռ 90¬ականների սկզբից, բայց այդպես էլ երբևէ կոնկրետ արդյունք չի ունեցել£ Եթե պնդենք, թե նման ցանկություն չի եղել, սխալ կլինի, սակայն ա) կրիմինալի դեմ պայքարը իրականում առաջնային գերխնդիր երբևէ չի համարվել և բ) ընդդիմությունը պայքարի լծակներ չի ունեցել և չունի£ Եվ, ի վերջո, արդյո՞ք ընդդիմությունը դեմ կլինի իր շարքերում ունենալ կրիմինալի այն տեսակը, որը շահաբեր զոռբայությամբ քաղաքական (նաև` նյութական) եկամուտ կապահովի: Հենց սա էլ հուշում է, որ մեր ժամանակների հակաքրեական շարժումը նույնպես զուտ քարոզչական բնույթ ու ուղղվածություն ունի և բխում է «Չասեք, թե անտարբեր ենք եղել» տրամաբանությունից£ Հիմա փորձենք փոքր¬ինչ լրջությամբ վերաբերվել այն անհեթեթ պնդումներին, թե քրեական տարրերը իշխող քաղաքական ուժի վերնախավում կամ շարքերում են£ Նպատակն ակնհայտ ու անվիճելի է. որոշ շրջանակներ, օգտվելով առիթից, քաղաքական¬քարոզչական հարցեր են լուծում£ Գաղտնիք չէ, որ նույն Շահեն Հովասափյանը հայրենիքին մատուցած բարձր ու գնահատելի ծառայություններ ունենալով հանդերձ` խոշոր գործարար էր£ Սա բոլորին է հայտնի, ու միգուցե ավելի նպատակային է վերջինիս սպանության տնտեսական դրդապատճառնե՞րն ուսումնասիրել £ Ի վերջո, բոլորովին էլ պարտադիր չէ, որ պետական ու քաղաքական շրջանակներում ազդեցիկ պաշտոնյային հենց այս ոլորտներում ներգրավված լինելու համար հետապնդեն£ Վերջին հաշվով, կրիմինալ կոչվածի առանձին ներկայացուցիչներ ակտիվ մասնակել են ազգային-ազատագրական շարժմանը (ինչը չես ասի նրանց մատնացուցող որոշ գործիչների մասին), և նրանց բոլորին նույն ծայրահեղ անհանդուրժողականությամբ վերաբերվելը մի փոքր դժվար է: