Խորհրդարանական ճեպազրույցներից


Կրիմինալից այն կողմ չանցավ Այդպես էլ ճեպազրույցների թեման կրիմինալը դատապարտելուց և Աջափնյակի թաղապետի պաշտոնում Արման Սահակյանի թեկնածության «քննարկումներից» այն կողմ չանցավ£ Աջափնյակում կրքեր չեն բորբոքվելու Համոզված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը£ Նկարովի թվերով գործին չես օգնի ԱՄ խմբակցության «ի տեղի» լիդեր Ալեքսան Կարապետյանը զարմանալիորեն հավատում է միջազգային կազմակերպության սոցհարցումներին. ¬ Արտաշես Գեղամյանի վարկանիշը ժողովրդի մեջ կազմում է 53%£ Մշտապես ընտրությունների արդյունքներից դժգոհ և դրանք նկարովի համարող ԱՄ փոխնախագահը հարկավ նկարովի չի համարում իր հրապարակած թվերը£ Ավելորդ չէ նշել, որ քաղաքական գործիչներից ոմանք (Տիգրան Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան) ևս իրենց համարում են ժողովրդի 50% աջակցությունը վայելողներ£ Մնում է որոշել` ընտրություննե՞րն են նկարովի, թե՞ ռեյտինգները£ Վերջին հաշվով ժողովրդի համար երկուսն էլ կարևոր չեն£ Ի՞նչն է հավաստի Ասել, որ քաղաքական ասպարեզում վաղուց մոդա է դարձել քաղաքական գործչի հեղինակությունը բարձրացնելու միտումով սոցհարցումների թվեր հրապարակելը£ ՕԵ կուսակցության ներկայացուցիչները ևս չեն վարանում այդ մեթոդով իրենց վարկանիշը թվագրել£ ¬ Վերջին ամիսներին 17-18 հազարով ավելացել է կուսակցության համակիրների թիվը£ Խոսքը թռչունի նման է, թռավ, էլ չես բռնի£ Իսկ փաստի հետ չի կարելի հաշվի չնստել. Արթուր Բաղդասարյանի հրաժարական և կուսակցությունը լքող հազարավոր ուսուցիչներ£ Ժամանակը ցույց կտա, թե որն է հավաստի. խո՞սքը, թե՞ փաստը£ Պատրոն¬դաշս հանե¯լ եմ ՀՅԴ խմբակցությունն, ինչպես միշտ, խուսափողական դիրքորոշում ունի յուրաքանչյուր հարցի հանդեպ£ Ինչ խոսք, զգուշավորությունը լավ բան է, և հետաքրքիր է գիտենալ, թե եվրաինտեգրման ճանապարհին ԱՊՀ երկրների սոցինտեռնի անդամ դառնալով, ՀՅԴ-ն արդյո՞ք չի հակադրվի իր դավանած հավատամքին£ Դիցուք` ատրճանակի վրա երդվելը£ Խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հավաստմամբ` ¬ Դա ազգային ավանդույթ է, որը մեզ երբեք չի խանգարել£ Ազգային ասելով` որդիքս զոհվում են, կասեր բանաստեղծը£ Ազգայի՞ն է, արդյոք, որ զոհվեց ՀՅԴ անդամ Շահեն Հովասափյանը, սպանվեց դաշնակցական Պողոս Պողոսյանը£ Եվ ազգայի՞ն էր, արդյոք, հայ ազգի նախատինքը դարձած Նաիրի Հունանյանը£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ