Զարթնի°ր, Սևան, շո°ւնչ քաշիր, Սևան


Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է, աշխարհի բարձրլեռնային, քաղցրահամ լճերից մեկը£ Մինչև 20¬րդ դարի 30-ական թվականները լիճն ուներ հավասարակշռված էկոհամակարգ` ջրի մակարդակի բնական և ոչ մեծ տատանումներով£ Հենց այդ ժամանակաշրջանում էլ Սևանը դարձավ Հայաստանի էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի միակ աղբյուրը£ Եվ սկիզբ դրվեց այդ նպատակով լճի դարավոր ջրային պաշարների օգտագործմանը£ Այլ կերպ ասած, սկսեցինք քամել ու լա¯վ քամեցինք Սևանը£ Պաշտոնական տվյալներով 70 տարիների ընթացքւմ լճից բաց է թողնվել 50 մլրդ. խմ. ջուր£ Դա հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր դեր ունեցավ, բայց լճի վրա թանկ նստեց£ «Յոթ երգ Հայաստանի մասին» գրքում Գևորգ Էմինը գրում է. «… Սևանը հոգնած մոր պես սմքեց, փոքրացավ ու նիհարեց այնքան, որ երևում են նրա կողերի սպիտակ ոսկորները£ Սևանի ջրերի տակից դուրս ցցված այդ սպիտակ «կողերը»` կրաքարի սպիտակ երիզը, կարծես լիճը շրջապատող սգո շրջանակ լինի… Եվ ազնվաջուր լճի իշխանը տագնապած իրեն խփում էր չորացող լճի քարերին և արյունոտում կողերը…»£ Սևանի ջրերի անտնտեսվար շահագործումը շուրջ 20 մետրով իջեցրեց լճի մակարդակը£ 20¬րդ դարի վերջին տասնամյակներին մի շարք բնական և մարդածին գործոնների հետևանքով Սևանի էկոլոգիական համակարգը հետընթաց ապրեց£ Շրջակա բնակավայրերի կեղտաջրերի ներհոսքը լիճ, ջրի մակարդակի իջեցումը, անթույլատրելի չափերի ձկնորսությունը և մի շարք այլ գործոններ էական փոփոխության ենթարկեցին լճի կենսաբազմազանությունը£ Խախտվեց ջրի ջերմային ռեժիմը, մի քանի անգամ պակասեց թթվածնի պարունակությունը ջրում` ստեղծելով անբարենպաստ պայմաններ լճի բնակիչների, մասնավորապես, էնդեմիկ (բնիկ) ձկնատեսակի` իշխանի համար£ Ձվադրավայրերի չորացման հետևանքով վնասվեց ձմեռային իշխանի և բոջակի բնական վերարտադրությունը£ Այս երկու պոպուլյացիաներն իսպառ վերացան£ Ամառային իշխանը և գեղարքունին անհետացման եզրին են£ Նույն «բախտին» են արժանացել կողակն ու բեղլուն£ Սևանի ավազանի ջրաճահճային տարածքներում բնադրող 167 թռչնատեսակներից մնացել է ընդամենը 2-3 տասնյակը£ Լիճը շրջապատող և գյուղերի ջրամատակարարումն ապահովող աղբյուրները ցամաքեցին£ Վերջին չորս¬հինգ տարիների ընթացքում Սևանի փրկության հազար ու մի որոշում է ընդունվել, հազար ու մի ծրագիր է իրականացվել, սակայն Սևանի հիմնախնդիրն ամբողջապես լուծված լինելուց դեռ հեռու է£ Ուրախալին ընդամենն այն է, որ վերջին հինգ տարում, բնապահպանության նախարարության տվյալներով, լճի մակարդակը բարձրացել է շուրջ 1,59 մետրով£ Սևանա լճի էկոհամակարգին ուղղված հերթական քայլը կառավարության կողմից էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ներդրման հայեցակարգի հաստատումն է£ Լճում իշխանի և դրա տարատեսակների վերաճի ապահովումը դեռևս 2005¬ին ներառվել է երկրի բնապահպանական գերակա խնդիրների շարքում£ Ձկան պաշարների համալրման նպատակով լիճ է բաց թողնվել տասնյակ հազարավոր գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ£ Նշված հայեցակարգը սահմանում է նման ներարկումների նորանոր պաշարներ, որոնց ավելացումը հնարավոր կդարձնի փրկել էնդեմիկ ձկնատեսակները£ Բնապահպանության նախարարությունը, իհարկե, նախնական հաշվարկներ է կատարել` նախատեսված քանակի մանրաձկով Սևանը սնելու դեպքում որքանո՞վ կավելանա ձկնապաշարը, և այդ ավելացումը որչափո՞վ կնպաստի լճի էկոհամակարգի բնականոն վերականգնմանը£ Սակայն բուն խնդիրը ոչ թե ներարկումների և ավելացումների քանակն է կամ դրանց այս կամ այն չափով հավաստի ու հավանական լինելը£ Մեր կարծիքով, բուն խնդիրը այլ է. մանրաձկան մեծաքանակ ներարկումներին զուգահեռ չե՞ն մեծանա, արդյոք, անվերահսկելի որսի ծավալները£ Ինչպես ասում են, քչից` քիչ, շատից` շատ£ Բնապահպա նության փոխնախարար Սիմոն Պապյանը կիսում է մեր այս մտահոգությունը. «Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել»£ Ելքը, ըստ նրա, «համալիր մոտեցում ցուցաբերելն է, այլապես հաջողության չենք հասնի»£ Կրկնությունը գիտության մայրն է Միայն այս ասույթի տրամաբանությամբ կարելի է հիմնավորել¬արդարացնել Երևանի քաղաքապետարանի շինարարության, կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի ասուլիսին անդրադառնալը£ Ինչ լսեցին լրագրողները հերթական հանդիպման ժամանակ, բազմիցս լսել էին. 2000¬ի հիմնական ծրագրերով մայրաքաղաքում նախատեսված է եղել կատարել 5 մլրդ. 700 մլն. դրամի տարբեր տեսակի շինարարական¬բարեկարգման աշխատանքներ£ Նույնիսկ թվարկել չարժե բարեկարգվող և բարեկարգված փողոցները, ամրացված հենապատերը£ Երևանցիները և° լսել են այդ մասին, և° իրենց աչքով են տեսել քանդված փողոցները£ Իսակովի, Կոմիտասի պողոտաների (և այլ փողոցների) վերջին ամիսների խցանումները, անանցանելի ճանապարհ ները մոռանալո՞ւ բան են£ Ուրի՞շ£ Վթարային շենքերի ուժեղացում, երկու շենք ամրացված¬շահագործված է£ Կարծես սա էլ նորություն չէ£ Նորություն չէ և այն, որ ձմեռը մոտենում է, և համայնքներն սկսել են աղ ու ավազ կուտակել` որպես կարգ օրինաց£ Էհ, որ կուտակում են, ի՞նչ£ Երևանցիները ձմռանը բաց ասֆալտ ե՞րբ են տեսնում£ Մեր աչքի համար, նաև ոտքերի, ավելի սովորական են սառցակալած փողոցներն ու մայթերը£ Աղբն ինչքան շատ, այնքան լավ Սկսվել են ճապոնական մի կազմակերպության հետ Նուբարաշենի աղբավայրից մեթան գազի օգտահանման եղանակով էլեկտրաէներգիայի ստացման աշխատանքները` առայժմ ուսումնասիրության տեսքով£ Դրանց արդյունքը հայտնի կդառնա եկող տարվա սկզբներին, և պարզ կլինի, թե 20-22 տարվա կուտակված աղբից որքան էլեկտրաէներգիա կարելի է ստանալ£ Այդքան չարչրկված աղբահանության ուղղությամբ մի նորույթ էլ կա, որի ներդրումը, ըստ բանախոսի, պիտի որ վերջ դնի հավերժական թեմայի կարգավիճակ ձեռք բերած խնդրին£ Հաստատվել է փորձաքննություն անցած մի ծրագիր, ըստ այդմ մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման աշխատանքներն իրականացվելու են մեկ կամ երկու (ընդ որում` մրցույթով անցած) օպերատորի կողմից£ Ընթերցողին տեղեկացնենք, որ այս փոփոխությանը մոտ ժամանակներս սպասել պետք չէ. «Էս տարվա խնդիր չէ, շուտ չի լինի»,¬ ծանուցում է պարոն Բասենցյանը£

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ