Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆ -ՍՓՅՈ


«Մեծարգո Նախագահ, Սիրելի Վեհափառ եղբայր, Խորհրդաժողովի սիրելի մասնակիցներ. ...Հայրապետական Մեր պատգամն ու հորդորն ենք բերում հայրենաբնակ և սփյուռքի համայն մեր ժողովրդին` արձագանքելու գյուղերը վերականգնե լու հայրենաշեն այս մեծ ու կարևոր նախաձեռնությանը: Հայ Առաքելական Եկեղեցին ևս հանձնառու իր մասնակցությունն է բերելու ծրագրի իրականաց մանը, որը պիտի ծառայի մեր երկրի բարգավաճմանն ու բարօրությանը: Հավատում ենք, որ Մեր զավակները, ինչպես միշտ, նեցուկ պիտի լինեն Հայրենիքին, և մեր ժողովուրդը միասնաբար պիտի շենացնի իր հայրենի տունը, որպեսզի այն միշտ լինի իր հույսի հանգրվանը, ներշնչանքն ու առանցքը հայ կյանքի, համախմբող զորությունը հայության: Աշխատանքով հպարտ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա պիտի մոռանա խեղճության մասին: Մեր զավակներին պիտի հանձնենք ներդաշնակ հասարակական կյանքով ամուր, մեր հավատի լույսով, գիտությամբ ու մշակույթով պայծառ երկիր, քրիստոնյա երկիր` աստվածասեր ու մարդասեր: Եվ թող մեզ առաջնորդ լինի Աստծո Ճշմարտության Հոգին, և մեզ օգնական` Աստծո շնորհն ու զորությունը, որպեսզի մեր ծրագրերն ու գործերը բարի արդյունքներ բերեն ու հաղթանակներ, և մենք սերնդից սերունդ պատմենք Աստծո օրհնությունը մեր ժողովրդի կյանքի մեջ: Օրհնյալ երթ խորհրդաժողովի աշխատանքներին և բարի նախաձեռնումներին»: