ՃԻՇՏԸ ՊԵՏԱԿԱՆԸ ԿԼԻՆԵՐ


Թեև Վրաստանի տարածքով անցնող «Հյուսիս-հարավ» գազատարի հավանական գնորդների շարքն օրըստօրե համալրվում է, այսուհանդերձ նախորդ շաբաթ գրեթե պաշտոնապես մեր հանրապետության էներգետիկայի նախարարի կողմից հայտարարվեց, որ նշված խնդիրը մեզ այնքան էլ չի անհանգստացնում£ Գոնե այս պահին ՀՀ¬ն հավակնորդների թվում հայտնվելու հավակնություններ չունի, և նախարարի հավաստմամբ` գազատարը գնել¬չգնելու շուրջ արժե մտածել Վրաստանի իշխանությունների համապատասխան հայտարարությունից հետո միայն£ Ըստ երևույթին խողովակաշարի տնօրինման իրավունք ձեռք բերելու դիմաց վճարվելիք մոտավոր գինն անգամ այս պահին անհայտ է, և բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ սույն խնդրի շուրջ հարևան հանրապետության իշխանության հետ բանակցելու պատրաստակամություն են հայտնել, ամենայն հավանականությամբ պատրաստ են շատ բարձր կամ, այլ կերպ ասած, ցանկացած գին վճարել£ Իսկ գնորդների թվի սրընթաց աճը կարող է բավական ոգևորիչ լինել վրաց իշխանությունների համար£ Այսպես, եթե նախորդ շաբաթ հայտնի էր միայն ինչ¬որ ադրբեջանական ընկերության անուն, և վստահություն էր հայտնվում, թե մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ վերջնական դառնալուց հետո այս հարցում իր ծանրակշիռ խոսքն ու գործը կզուգակցի ռուսական հանրահայտ «Գազպրոմը», ապա նախորդող օրերին հավանական գնորդների շարքը համալրեցին ինչ¬որ թուրքական և ղազախական ընկերություններ ևս£ Եվ մինչ ընդլայնվում է «Հյուսիս¬հարավը» տնօրինել պատրաստվողների շարքը, անսպասելիորեն վերաակտիվացավ նաև մեզ նույնանման «ապրանքատեսակներ» առաջարկող մյուս հարևանը` Իրանը£ Համենայն դեպս գազատարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց` նախորդ շաբաթ որոշակի գործնականություն հաղորդվեց նաև Թավրիզ-Երասխ նավթատարի կառուցման ծրագրերին նույնպես£ Արդեն հայտնի է, որ մի քանի ամիս հետո վերոնշյալ կառույցի շինարարությունը սկսվելու է£ Բայց թե ինչպես է ստացվել, որ նախապես 200-220 միլիոն դոլար գնահատված շինարարությունն անսպասելիորեն հիմա էլ 160-180 միլիոն է արժենալու, անհայտ է մնում£ Ամեն դեպքում իրանական կողմի առաջարկը, գոնե նախնական փուլում, բավական գայթակղիչ է թվում£ Շինարարության համար ծախսվելիք գումարի ուղիղ կեսը հարևան երկիրն է տրամադրելու£ Մյուս կեսը նույնպես Իրանն է հատկացնելու, բայց արդեն որպես վարկ` ավելի ուշ մարելու պայմանով£ Սրանք, սակայն, ապագայի հարցեր են, և նոր¬նոր ուրվագծվող համագործակցության հետ կապված խնդիրների շարքում առաջնային մտահոգություններից է մեր տխուր փորձը. կառուցվելիք նավթատարն էլ կարող է չգործող գազատարի ճակատագրին արժանանալ… Ամենայն հավանականությամբ` հայ¬իրանական նոր կառույցի շահագործումից հետո, ի տարբերություն «Հյուսիս-հարավի», ռուսական կողմի միջամտությունն ու մասնակցությունն այս համագործակցությանը աննկատ կամ միգուցե զրոյական կլինի£ Հայտնի է, որ մինչև հիմա մեր հանրապետությունը բենզին և դիզվառելիք բոլորովին այլ վայրերից է ներմուծում£ Նույնքան հայտնի է, թե ո՞ր օլիգարխներին է պատկանում վառելիքի ներկրման ու իրացման գերշահութաբեր մենաշնորհը£ Հայաստանի էներգետիկայի նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պետությունը դարձյալ մտադիր չէ վառելիքի վաճառքով զբաղվել, և հայ¬իրանական խողովակաշարի կառուցումից հետո այդ իրավունքը նույնպես մասնավոր ընկերությունների է պատկանելու£ Իսկ այս հայտարարությունն էլ իր հերթին է վկայում, որ շուկայի ներկայիս գերշահույթները, ստացվելիք եկամուտների համեմատ, շատ չանցած պարզապես ծիծաղելի են դառնալու: Նախ արժե հիշատակել, որ բենզինի ու դիզվառելիքի եվրոպական գներին փոխարինելու է Պարսից ծոցից գնվող անհամեմատ մատչելի նավթամթերքը£ Նշվում է, որ այս պարագայում միայն վաճառքի գինը 15-20 տոկոսով ավելի ցածր է կազմելու£ Մի քանի անգամ նվազելու են նաև տեղափոխման ծախսերը£ Եվ եթե հաշվի առնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բազմաթիվ տուգանքները վառելիքի շուկայի տնտեսվարողների ախորժակն այդպես էլ չեն մեղմել, ապա նույնքան մեծ կարելի է համարել հետագայում ևս այս շուկայում վաղուց գործող հին կանոնների անշեղ պահպանման հավանականությունը£ Թեկուզև անուղղակիորեն, բայց էներգետիկայի նախարարն արդեն իսկ խոստովանում է, որ բենզինային բիզնեսին միջամտելու ծրագրեր իրենք չունեն£ Այսինքն, ինչպես նախկինում կամ հիմա գերշահութաբեր համարվող այս շուկան դարձյալ շարունակելու է գնային ամենաանկանխատեսելի, անտրամաբանական ու դժվարընկալելի անակնկալներ մատուցել, և մի քանի օլիգարխների կամքն անսասան է մնալու նույնիսկ հայ-իրանական գազատարի շահագործման պարագայում£ Մինչդեռ դա լավ առիթ կարող էր ընձեռել կարևորագույն համարվող այս ոլորտի գործունեության ինքնակարգավորման համար, և մեծ էր հավանականությունը, որ պետության միջամտությունն այստեղ արմատացած բազմաթիվ բացեր շտկեր£ Ավելին, եթե Վրաստանի տարածքով անցնող և շուտով վաճառքի հանվելիք գազատարի գնի անկանխատեսելի լինելը ստիպում է առայժմ ձեռնպահ մնալ հայկական կողմի հավակնությունները բացահայտելուց, ապա Թավրիզ¬Երասխ խողովակաշարի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ ու տեսանելի կարելի է համարել£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ