Հա՞ որ...


ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ այնպիսին է, թե ամեն անգամ տրանսֆերտների աճի մասին նոր տվյալներ հրապարակելով` Կենտրոնական բանկը ոչ միայն իր պարտականությունն է կատարում, այլև, զուգահեռաբար, իր գործընկեր բանկերի ստանալիք շահույթներն է վաղօրոք հաշվում£ Իսկ նոր տվյալները դարձյալ կենտրոնական դրամատան սրտով են, և մեր հանրապետություն ուղարկվող ֆինանսական օգնությունների` ամիս առ ամիս արձանագրվող կանոնավոր աճը դարձյալ փոխարժեքի հետևողական անկմամբ է առավելապես նշանավորվում£ Բացի այդ, տրանսֆերտները ԿԲ¬ի հարազատ բանկերին գումարներ աշխատելու նոր հնարավորություններ են ընձեռում£ Փոխանցումների դիմաց ստացվող միջնորդավճարները նույնպես փոքր թվերով չեն արտահայտվում£ Ու թեև այս առումով մրցակցությունը վերջին շրջանում այնքան է սրվել, որ համակարգը մինչև անգամ ծառայության գնի անսպասելի վերանայման քայլին է դիմել, սակայն պարզ է, որ հիմնական շահույթը ոչ թե գումարների փոխանցումից (գործառույթ, որը նույնիսկ փոստային բաժանմունքներն են իրականացնում), այլ դրամի կասկածելի արժևորումից է ստացվում£ ԻՆՔՆ իրեն բջջային կապի ամենաառաջատար օպերատոր հռչակած «Ղ Տելեկոմը» լրիվ լցրել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համբերության բաժակը£ Բանը նրան է հասել, որ Ռայլֆ Յիրիկյանն է «մեղայականով» Արցախի ղեկավարությանը ներկայացել` այդ կերպ փորձելով մեղմել միանգամից հասունացող բողոքի զանգվածային ալիքը£ Այսքանից հետո չի բացառվում, որ առաջիկայում «Ղ Տելեկոմը» գործող սակագները փոքր¬ինչ մեղմի, սակայն իրողությունն այն է, որ հատկապես ԼՂՀ պարագայում ինչ¬որ առումով ռազմավարական նշանակություն ունեցող բջջային կապը չափից ավելի թանկ արժե£ Փաստորեն, նույնիսկ Արցախին այս մարդիկ որպես բիզնեսի գերշահութաբեր տարածք են նայում£ Եվ եթե չլիներ այստեղ հասունացող ընդվզման վտանգը, ապա փոքր¬ինչ խելամիտ սակագներ առաջադրելու ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չէր արվելու£ Այնպես որ, «Ղ Տելեկոմն» իր մոնոպոլ դիրքն Արցախի հանրապետությունում նույնպես լիարժեքորեն է չարաշահում£ Իսկ կարծել, թե այս կառույցի իրական ղեկավար Ռ. Քոչարյանի վերաբերմունքը միայն ՀՀ ազգաբնակչության հանդեպ է բացասական, սխալ է, քանզի տեղի ունեցածը լավագույնս հաստատում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանուն սեփական բիզնեսի` անհանդուրժող և ագահ է սեփական երկրացիների հանդեպ նույնպես£ ԱԴՐԲԵՋԱՆԻ` նոր բյուջեի ընդունումից հետո Իլհամ Ալիևը շարունակաբար ծաղր ու ծանակի է ենթարկվում£ Փորձագետներն այստեղ, մեղմ ասած, խիստ թերահավատորեն են վերաբերվում 15 միլիարդանոց նոր ֆինանսական փաստաթղթին£ Նրանք նշում են, որ տնտեսական զարգացում կոչվածը վերջին տարիներին նավթի վաճառքի վրա է հենվել, և բյուջեի ձևավորման ընթացքում նավթային գործոնի նշանակությունը տարեցտարի մեծանում է£ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են ուռճացված թվեր և փաստեր ներկայացնելու համար£ Փորձագետները երանությամբ են հիշում, որ ոչ հեռու անցյալում նավթի արդյունահանմանը տնտեսության շատ ավելի կարևոր ճյուղ էր փոխարինում` գյուղատնտեսությունը£ ԿԱՐԱՊԵՏ Ռուբինյանը դուրս է եկել ՀՀՇ¬ից, պատճառաբանելով, թե շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցական համակարգում վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծվել են£ Նա մեկն էր կուսակցության ղեկավար կազմում ընտրվելու համար առաջադրված այն 40 թեկնածուներից, որոնցից 31¬ը պետք է ընտրվեին, և ինչպես համագումարի ավարտին է պարզվել, Կ. Ռուբինյանի ազգանունը անհաջողության մատնված 9 թեկնածուների շարքում է հայտնվել£ Կուսակցությունից հեռանալու մասին հայտարարության տեքստում նախկին ՀՀՇ¬ականը նշել է, թե համագումարում հետագա պայքարի մասին խոսելու փոխարեն ավելի շատ դրա անիմաստությունն է ընդգծվել£ Ի դեպ, երեկ հրաժարական է տվել նաև ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը, հայտարարելով, որ նախընտրում է մնալ կուսակցության շարքային անդամ£