ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ Ճանապարհաշինությո՞ւն, թե՞ ասֆալտամանիա


Անժխտելի է, որ վերջին տարիներին ճանապարհաշինությունը մեզանում վերելք է ապրում£ Հանրապետության ճանապարհների բարենորոգ վիճակն ակնահաճո է և ապահով երթևեկության գրավականը£ Սակայն անթաքույց լուրեր են շրջանառվում նաև, թե ուղեհարթման քողի տակ հսկայական գումարներ են լվացվում£ Ասում են նաև, թե դա է պատճառը, որ նույն ճանապարհը տարին գոնե մեկ¬երկու անգամ ասֆալտապատվում է£ Գումարների լվացման մասին պաշտոնական աղբյուրները քիչ թե շատ խոսում են ոլորտի ղեկավարի` պաշտոնից հեռանալուց հետո£ Արդյունքում, իհարկե, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, գումարներն էլ հետ չեն վերադարձվում պետական բյուջե, իսկ ասֆալտը նորից փոխվում է, թեև ակնհայտորեն որոշ բանուկ ճանապարհներ մնում են ասֆալտի կարոտ£ Կառավարության որոշմամբ հերթական անգամ հանրապետության տարբեր ճանապարհահատվածների վերանորոգման համար 4,5 միլիարդ դրամ է հատկացվել£ Ու թե այդ գումարի որ մասը կծառայի բուն նպատակին` դժվար է ասել£ Ավելին, նույնիսկ միջազգային ատյաններում են կիսահեգնանքով բարձրաձայնում, որ Հայաստանում ամենահրատապը սոցիալական խնդիրներն են, բայց գումարները հիմնականում ծախսվում են ճանապարհաշինության վրա£ Իսկ թե ըստ էության այդ գումարների ո՞ր մասը, ի՞նչ կերպ և որքանո՞վ կծառայի նպատակին, կիմանանք, անշուշտ, նախարարի պաշտոնավարման ավարտից հետո£ Տա Աստված` հիասթափություն չապրենք£