Շտապ օգնություն` «Շտապօգնությանը»


ՀՀ կառավարության նիստի օրակարգում հաստատված շտապ բուժօգնության ծառայության արդիականացման ռազմավարության նախագծի համաձայն, նախատեսվում է իրականացնել շտապ բուժօգնության ծառայությունը, հագեցնել ժամանակակից սարքավորումներով, կառուցվածքային փոփոխություններ կատարել և ավտոպարկը վերազինել 88 ավտոմեքենաներով£ Ինչպես նաև արդիականացնել կապի միջոցները և իրականացնել մասնագետների ուսուցում£ Այդուհանդերձ, դժվար է միանշանակ ասել, թե սպասվող բարեփոխումները որքանո՞վ կնպաստեն համակարգի առողջացմանը£ Արդյո՞ք այսուհետ ևս ժամերով չե՞ն սպասելու օգնության կանչով շտապօգնությանը դիմած քաղաքացիները£ Եվ արդյո՞ք կդադարի գոյություն ունենալ հիվանդին զննելու փոխարեն նրա գրպանի պարունակությունը զննելու տխուր ավանդույթը£ Հուսով ենք, որ առողջապահության նախարարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում համակարգի աշխատակիցների ուսուցումը կբարձրացնի նրանց գիտակցվածության աստիճանը և սեփական կոչման արժանապատվության գիտակցումը£