Ղեկավարը չգիտի թեժ գծի համարը


Ու թեև գործադիրում հաստատվել էր հաշվիչ¬դրամարկղային մեքենաների ներդրման ու կիրառման ռեժիմների թեթևացման որոշումը, լրագրողներին մտահոգողը բոնուս-կտրոնների հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրների առկայությունն էր£ Դիցուք` առևտրական կազմակերպությունների կողմից կտրոնները դժկամությամբ տրամադրելը, երբ խանութի աշխատակիցը միտումնավոր կերպով կարող է տալ պատռված, կամ ութանիշ համար չունեցող կտրոն, որը հարկային մարմինների աշխատակիցների կողմից համարվում է ոչ պիտանի£ Կամ, երբ խաղարկության մեջ մտան «շահող» կտրոնները, հասարակության ոգևորությունը սահման չուներ£ Ցավոք այդ ոգևորությունը շատ շուտ տեղի տվեց հիասթափությանը, որոնցից մեկն էլ 2,5 % բոնուսի գահավեժ անկումն էր` մինչև 1 %£ Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը հավաստիացնում է, որ ընթացիկ տարվա այդ արդյունքները համեմատելուց հետո միայն կարելի է եզրակացություն կատարել£ Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ գնորդն առաջվա չափ հետևողական չէ` կտրոն կորզելու£ Իսկ քաղաքացիների տարաբնույթ դժգոհությունների ու առաջարկների համար նա առաջարկում է զանգահարել Պետեկամուտների կոմիտեի թեժ գծին£ Թե՞ որ հեռախոսահամարով, ոլորտի պատասխանատուն չգիտեր. - Ես երբևէ այդ համարով չեմ զանգահարել,¬ արդարացավ Ռ. Քոչարյանը£ Հլը ու զանգեր... Հ. Գ. Հիշեցնենք թեժ գծի հեռախոսահամարը` 59-46-18

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ