ՅՈՒՆԵՍԿՕ¬ի դեսպան Կլաուդիան


«Միջազգային և իտալական կինոյի XX դարի խորհրդանիշներից մեկը` Կլաուդիա (Կլոդ Ժոզեֆին Ռոզ) Կարդինալեն Հայաստան է ժամանել ոչ միայն որպես «Ոսկե ծիրան»¬ի պատվավոր հյուր` ի նշան հարգանքի Անրի Վերնոյի հիշատակին, այլև որպես ՅՈՒՆԵՍԿՕ¬ի բարի կամքի դեսպան, որն ակտիվորեն մասնակցում է Երկիր մոլորակի բնապահպանական, առողջապահական ու սոցիալ-հասարակական հիմնախնդիրների լուծմանը£ Կինոն արվեստ է, որն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, մանավանդ երբ դրանք ջնջողը իրեն 52 տարի անընդմեջ խոշորագույն ծառայութ յուններ մատուցող լեգենդար ու մշտահմա այսպիսի մի դերասանուհի է»£ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) կենսագրահենք «Մայրիկ» ֆիլմում (1991 թ.) Մեծ եղեռնից վերընձյուղված հայ ժողովրդի դառնաղի պատմական անցյալը բավականաչափ ուսումնասիրած գեղաժպիտ դերասանուհին կանխագուշակել էր, որ մի օր «Մայրիկ»¬ով հայտնվելու է աստվածընտրյալ Արարատի սրբությամբ օծուն հայկական հողում£ 3 օրում անկարելի համարելով պատշաճ ծանոթությունը` մտադիր է երկար ժամանակով կրկնայցին ճանաչել թե° երկիրը, թե° մարդկանց, որոնց ազգակիցները բազմիցս ինքնաբուխ ողջագուրվել են իր հետ որպես հայ մերիկի սրտահույզ կինոկերպավորողի£ Այդուհանդերձ, վերապրելով 1959¬ից իրեն ծանոթ Վերնոյի Արաքսի մոր հոգսաշատ դժվարին կյանքը 12¬ից մինչև 80 տարեկան հասակը` ջանացել է կանացի ու մայրական չտեղայնացված բնութագրական հատկանիշներով օժտել իր սքանչելի, քաղցրաբարո հերոսուհուն£ 130¬ից ավելի տարբեր կանանց կյանքով ապրելով կինոյում` հետևել է կյանքում սեփական «եսի» հաստատունությանը£ «Սա շատ կարևոր նախապայման է ստեղծագործական երկարակեցության համար,¬ պարզաբանում է Կարդինալեն£¬ Պիտի շատ ուժեղ լինես, որպեսզի ինքդ քեզ չկորցնես£ Այլ կերպ անկարող կլինես կինոյով զբաղվել£ Կինոն ու անձնական կյանքը երբեք չեմ խառնել£ Շատ ու շատ գեղեցիկ դերասանների խաղընկերուհին լինելով` երբեք նրանց թակարդը չեմ ընկել£ Չեմ էլ երազել որևէ դերի մասին£ Չափազանց շատ են մինչ այժմ էլ տարբեր առաջարկները£ Ֆիլմի հաջողության գրավականը, նախ, լավ սցենարն է, ապա` ռեժիսորի ու դերակատարների ճիշտ հարաբերությունները£ Գայթակղված կտրուկ կերպարանափոխություններով (թե արտաքին, թե ներքին) և վտանգավոր արկածներով` միշտ պարտավորված եմ եղել դառնալ այն, ինչ ուզում է ինձնից ստանալ ռեժիսորը£ Ամենախենթ արկածներովս աչքի է ընկել հատկապես «Ամազոնիան»£ Որքան մեծ ու արտասովոր է վտանգը, այնքան ուժգնանում է ձգտումս այն հաղթահարելու£ Ոչնչից չեմ երկնչել£ Փառք Աստծո, հրաշալի դերասաններով ու ռեժիսորներով մուտք գործելով կինոաշխարհ` անմիջապես եմ ճանաչում գտել (այս հանգամանքը ստիպեց գեղեցկուհի քրոջս` Բլանշին, չիրագործել իր կինոերազանքը)` ինքնաբավությամբ չտառապելով, ինքս իմ արժեքը գիտակցելով ու հարգելով»£ Անակնկալի բերելով իր կարճ ու հատու խոսքով, անսեթևեթ անկեղծությամբ` Կարդինալեն հմայում է կամային ուժեղ հատկանիշները ցայտեցնող կյանքի դասերով, իր անվան շուրջ հյուսված սին լեգենդների անբարդույթ հերքումներով£ Սկսած իրեն համաշխարհային կինոէկրան բարձրացրած առաջին հաղթանակի զավեշտախառն արժևորումից£ «Միանգամայն պատահաբար եմ 1957¬ին ճանաչվել «Թունիսի ամենագեղեցիկ իտալացի աղջիկը»,¬ ասում է նա£¬ Մորս և քրոջս հետ մասնակցում էի Իտալիայի հյուպատոսության կազմակերպած բարեգործական երեկույթին£ Հետաքրքրա սերների բազմության մեջ «ծպտված» էի առանց որևէ հավակնության, երբ ինչ¬որ մեկը ձեռքիցս բռնեց ու բեմ բարձրացրեց£ Կապուտաչյա, ճերմակաթույր Բլանշին անհամեմատ գեղեցիկ եմ համարում£ Այնպես որ, մրցույթ չի եղել£ Երբ ինձ տրված ուղեգրով անհոգ շրջում էի Վենետիկի փառատոնում, լուսանկարիչները հանգիստ չէին տալիս` գայթակղված Եվրոպայի համար արտասովոր իմ արաբական հագուկապով£ Շուտով բոլոր թերթերի առաջին էջերում իմ «էկզոտիկ» լուսանկարները հայտնվեցին, ապա, երբ համառորեն մերժեցի կինոյում նկարահանվելու շատ ռեժիսորների հետապնդում-առաջարկները, հոդվածներ լույս տեսան «Աղջիկը, որը չի ուզում նկարահանվել կինոյում» վերնագրերով£ Որքան շատ էի «ոչ» ասում, այնքան ավելի էին իմ ինքնատիպությամբ հետաքրքրվում£ Ճիշտ` ինչպես սիրային հարաբերություններում, տղամարդը չի դադարում սիրահետել իրեն գրաված այն կնոջը, որը շարունակ մերժում է£ Ի վերջո տեղի տվեցի և Vides Ailms կինոընկերությունը 7-ամյա պայմանագիր կնքեց ինձ հետ»£ «Գոհա»¬ում կինոդեբյուտից հետո, միևնույն 1958¬ին Կլաուդիա Կարդինալեն միջազգային հաջողության է հասնում «Չարագործներն անհայտ են» ֆիլմով£ Այդ շրջանի լավագույն աշխատանք ները համարելով «Ճամպրուկով աղջիկը» (1961թ.) ու «Բուբեի հարսնացուն» (1963թ.)` շրջադարձային է գնահատում միաժամանակ ստեղծված «Ութուկեսն» ու «Ընձառյուծը» (1963թ.)£ Իտալական կինոյի ոսկեդարն է խթանել նրա վերելքը իր տաղանդաշատ ու բեղուն ստեղծագործական մթնոլորտով£ Սկզբում նրան կրկնօրինակել են` բնածին խուլ ձայնի և իտալերենին չտիրապետելու (չնայած` ծնողները սիցիլիական ծագում ունեին) պատճառով£ Հետո մայրենիի արժեք են ստացել ֆրանսերեն, իտալերեն ու անգլերեն լեզուները£ Եվ նա անկաշկանդ ստեղծագործել է տարազգի արվեստագետների հետ` մերժելով անհետաքրքիր սցենարներն ու բեմադրիչներին£ Կինոնկարահանումներով շրջագայությունները դերասանուհու ապրելակերպն են դարձել. Կանադայից` Ավստրալիա, Նահանգներից` Ֆրանսիա, Թունիսից` Իսպանիա... Տասնյակ հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելով` հրաժարվել է պայմանագիր կնքելուց, քանի որ իրեն եվրոպացի կին ու դերասանուհի է համարում, ում խորթ են հոլիվուդյան կլիշեները£ Չորս անգամ հանդես է եկել թատրոնում Իտալիայում և Ֆրանսիայում, բայց յոթամսյա այդ ճամփորդությունները դժվարություններով լի են եղել£ «Կինոն նախընտրում եմ թատրոնից,¬ ասում է Ստամբուլում (ի տարբերություն վաղեմի խաղընկեր Օմար Շարիֆի, որևէ արտառոց միջադեպ չի ունեցել «Մայրիկ»¬ի բերումով), Ֆրանսիայում ու Թունիսում իր նոր աշխատանքների նկարահանումներն ավարտած ու Նյու Յորքում և Իսպանիայում ունեցած ծրագրերով մտազբաղ եռանդուն դերասանուհին£¬ Թատրոնում չես կարող չստացված տեսարանը նորից փորձել, լավագույն դրսևորումդ միայն հանդիսատեսին մատուցել և անխոցելի մնալ որպես դերակատար»£ Թարգմանվի 2005¬ին լույս ընծայված «Ես` Կլաուդիան, դու` Կլաուդիան» ինքնակենսագրական գիրքը, ըստ իս, մինչ Կարդինալեն ծանոթանա իրեն Երևանում ընծայված գրքերին` հայերի ու նրանց մշակույթի մասին պատմող, հաջորդ հանդիպումը բազմաշերտ ստեղծագործական տարեգրություն ստեղծած հանրահռչակ կինոարտիստուհու և անընկճելի կնոջ հետ անհամեմատ հագեցած երկխոսության արժեքավորություն ձեռք կբերի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ