Որքան են վաստակում մարզիչները


Ֆուտբոլային կրքերն արդեն հանդարտվել են£ Ու մինչ հաղթողներն իրենց դափնիներն են վայելում, իսկ պարտվողներն անհաջողության պատճառներն են վերլուծում, զանգվածային որոշ լրատվամիջոցներ փորձել են ճշտել, թե ինչ վճարների դիմաց են մարզիչներն աշխատել Աշխարհի առաջնության մասնակից թիմերի հետ£ France Football հանդեսի տվյալներով, ամենաբարձր վարձատրվողն այդ ցանկում Անգլիայի հավաքականի մարզիչն է` Ֆաբիո Կապելլոն, ում տարեկան եկամուտը կազմում է 8,80 մլն եվրո£ 3 մլն եվրո իր վաստակով նրան հաջորդում է Իտալիայի մարզիչ Մարչելո Լիպպին£ Գերմանիայի հավաքականի մարզիչ Իոահիմ Լևի տարեկան եկամուտը 2,5 միլիոն, հոլանդացի Բերտ վան Մարվեյկինը` 1,80 մլն, Օտմար Հիթցֆելդինը` 1,75 մլն, իսպանացի Վինսենտ Դել Բոսկեինը` 1,50 մլն և պորտուգալացի Կառլուշ Կեյրուշինը` 1,35 մլն եվրո է£ Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Մեքսիկայի մարզիչները վաստակում են 1,20 մլն եվրո£ Հրապարակված ցանկում նվազագույն եկամուտ ունեցողը Հյուսիսային Կորեայի հավաքականի մարզիչն է` 0,17 մլն եվրո… Ռուսաստանն այդ ցանկում, իհարկե, չկա, սակայն նրա հավաքականի նախկին մարզիչը տարեկան ստացել է 7 մլն եվրո, իսկ ներկայումս հավաքականը մարզող Դիկ Ադվոկատան վաստակում է 5 մլն եվրո£