ԱՍՈՒՄ ԵՔ` 20 ՏՈԿՈ՞Ս


 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Կարինե Հակոբյանի հեռանալը փոխնախագահի պաշտոնից լուրջ քննարկումների առիթ է դարձել և սրել ներկուսակցական իրավիճակը: Արդեն հայտնի է, որ շատերն են դժգոհ մնացել Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ցուցակից, որը, ըստ որոշ աղբյուրների` համաձայնեցված է ոչ միայն մի շարք եվրոպական կառույցների, այլև ՀՀ իշխանությունների հետ:

Շատերը վստահորեն պնդում են, որ «Ժառանգությանը» խոստացվել է մոտ 20 տոկոս, հետևաբար կամենում են այդ տոկոսներն օգտագործել «արդյունավետորեն»` եղբայրության բաժակ բարձրացնելով «Ազատ դեմոկրատների» հետ: