ԲԻՇԱՐՅԱՆԸ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Է ԽԱՂՈՒՄ


 

Ժամանակին հանդիսանալով ՕԵԿ առաջատարներից մեկը, Սամվել Բալասանյանը պատնեշներ էր դնում Շիրակի մարզի բոլոր այն կուսակցականների ճանապարհին, ովքեր կարող էին ճանաչվել Արթուր Բաղդասարյանի կողմից, գնահատվել, զբաղեցնել կառույցների ղեկավարների պաշտոններ: Բալասանյանն անգամ կադրային հարցեր էր լուծում մշակութային դաշտում` թատրոններից մեկի քարտուղարուհուն դարձնելով նույն այդ թատրոնի տնօրեն... Հիմա Բալասանյանի դերը փորձում է կատարել Հեղինե Բիշարյանը` հատկապես «սելեկցիա» կատարելով ՕԵԿ-ական այն կանանց շրջանում, ովքեր կարող են հավակնել առաջնությունների: Այսպես, նա պայքարում է կուսակցության մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի դեմ, որպեսզի վերջինս համամասնական ցուցակում չլինի երկրորդ կին թեկնածուն: Նրա փոխարեն Բիշարյանը կամենում է առաջադրել իր ընկերուհիներից մեկին, ում հետ աշխատել է թիվ 191 դպրոցում: Նույն կերպ Բիշարյանը կամենում է ցուցակում Գյումրուց տեսնել ոմն Գոհար Շահբազյանի, ում համար միջնորդել է Մարգարյան Հովհաննեսը...