Անձնական ծանելիք


 

Հազվագյուտ, եզակի իրերի հանդեպ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հակումը հաճախ է քննադատության թիրախ դառնում: Բայց հոգևոր առաջնորդը չի հրաժարվում իր նախասիրություններից (և պարտավոր էլ չէ):

Ո՞ւմ է խանգարում նա` դիցուք անձնական բույրաջուր պատվիրելով: Այդ օծանելիքը հիմա պատրաստում է իտալացի անվանի պարֆյումեր Սիլվանա Կազոլին: Օծանելիքի մեծ վարպետ այս տիկինն անուշահոտ հեղուկներ է պատրաստել հռչակավոր Մադոննայի, երգիչ Սթինգի և Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի համար:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը խստապահանջ է ոչ միայն օծանելիքի, այլև հագուստի ու այլ պարագաների նկատմամբ: Օրինակ, նրա հագուստը և կոշիկները կարված են կարմիր կաշվից: Արտասովոր են նաև գլխարկները:

Վատիկանի ներկայացուցիչները վստահեցնում են, որ պապն այդպես է հագնվում ոչ թե «նորաձևամոլ» հռչակվելու ցանկությունից. նա ցանկանում է տուրք մատուցել պապական գահի ավանդույթներին (The GuΖrdiΖn):