ԽՈՐԵՆ ԹՌՉՈՒՆԻՉԸ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ


 

Խորհրդային իշխանության տարիներին տաքսու վարորդ աշխատած Խորեն Սարգսյանն անկախ Հայաստանում պատգամավոր դարձավ կոմկուսի ցուցակներով: Բայց հետո մոռացության մատնվեց` այդպես էլ չկարողանալով նորից տեղ զբաղեցնել խորհրդարանում: Եվ հիմա նորից Խորեն Թռչունիչն ակտիվացել ու առաջադրվել է հայրենի Գեղարքունիքի ընտրատարածքներից մեկում: Նախկին կոմունիստը համոզված է, որ իրեն դեռ հիշում են, վստահում են, համոզված են, որ ԱԺ գալով` նորից կրակոտ ելույթներ է ունենալու: Ուստի կարծում է, որ անպայմանորեն հայրենակիցները ձայն կտան իրեն` խոչընդոտելով «հարստահարիչների» մուտքը խորհրդարան:

Նշենք, որ Թռչունիչը վաղուց է հեռացել կոմունիստական կուսակցությունից` ղեկավարության հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Այս հանգամանքը պատգամավորության թեկնածուն իր առավելություններից մեկն է համարում: