Էյնշտեյնի ժառանգությունը` հասանելի բոլորին


 

Հրեա գիտնականների կողմից կազմված` իր բնույթով եզակի թվայնացված արխիվը հասարակության լայն խավերի համար հասանելի կդարձնի բացառիկ մի հավաքածու` Ալբերտ Էյնշտեյնի շուրջ 80 հազար փաստաթղթեր: Նախաձեռնությունը նվիրված է նշանավոր ֆիզիկոսի 133-ամյակին, որն այս օրերին մեծ շուքով նշվում է Իսրայելում: Նախքան հավաքածուի ստեղծումը, նախկինում ևս փորձեր արվել են, սակայն անհաջող: Իսկ ներկայացվող փաստաթղթերը համապատասխանում են որակի բոլոր չափանիշներին: Ներկա պահին արդեն թվայնացվել է շուրջ 2000 փաստաթուղթ, սակայն մինչև տարվա վերջ նախատեսվում է ավարտին հասցնել բոլոր 80 հազարը, որոնցից 40 հազարն անձնական փաստաթղթեր են, իսկ մյուս մասը, որ հայտնաբերվել է 1980-ից հետո, կապված է նրա կյանքի տարբեր հանգամանքների հետ: Հիշեցնենք, որ ֆիզիկոսն անձամբ մեծ թվով փաստաթղթեր էր տրամադրել Երուսաղեմի համալսարանին, որի հիմնադիրներից մեկն էր ինքը: