Ամենաջահել միլիարդատերերը


 

Գործի անցեք, աղջիկներ. Forbes-ը նշել է մինչև 30 տարեկան ամենաերիտասարդ ու համակրելի միլիարդատերերի անունները (դե, միլիարդատերը ո˜նց կարող է համակրելի չլինել):

«Ոսկյա վարկանիշի» առաջին ծանրումեծ հորիզոնականում FΖcebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է. 27 տարեկանում նա արդեն վաստակել է 17,5 միլիարդ: Ցուցակում ներկա են նաև սոցցանցի նրա նախկին գործընկերները. Դաստին Մոսկովիցը (3,5 մլրդ դոլար) և Էդուարդո Սակերինը (2 մլրդ):

Երկրորդ տեղում կոլումբիացի մագնատի որդի Ալեխանդրո Սանտո Դոմինգոն է` իր հաշվին կուտակած 9,5 միլիարդ դոլարով: Այս ընտանիքի ունեցվածքն ապահովում են գարեջրի ընկերությունը, խոշորագույն հեռուստացանցը, անտառտնտեսությունը: Ալեխանդրոն նաև MetroΘolitΖn թանգարանի հոգաբարձուներից է:

Մեծահարուստների այս ցանկի առաջին եռյակը եզրափակում է ասիացի Յոշիկացու Թանական` Gree խաղային սոցիալական ցանցի հիմնադիրը: Ցանցը շուրջ 30 միլիոն օգտվող ունի Ճապոնիայում: Թանակայի կարողությունը հաշվվում է 4,3 միլիարդ:

Նրանց հաջորդում է Շոն Պարկերը (2,1 մլրդ), ով ճանաչված է նաև երեկույթների հանդեպ իր մեծ սիրով:

Ցանկում գեղեցիկ սեռի ներկայացուցչուհի էլ կա. 30-ամյա Յան Հուեյանը` հորից ժառանգած 4,5 մլրդ դոլարով: 2007-ին նա ճանաչվել էր ամենահարուստը Չինաստանում:

Տուրն ունդ Թաքսիս գերդաստանի թագաժառանգ Ալբերտը 28 տարեկանում տիրացել է 1,5 միլիարդի: Forbes-ի ցուցակներում նրա անունն առաջին անգամ հայտնվել է 8 տարեկանում` հոր մահից հետո: Արհեստավարժ արշավորդն հիմա ավելի շատ զբաղվում է սպորտով, քան` բիզնեսով:

Նույնքան` 1,5 մլրդ ունի և AΘΘle-ի երբեմնի աշխատակից Ռոբերտ Պերան: Հետագայում նա հիմնել է իր ընկերությունը, որը սարքավորումներ է արտադրում անլար ցանցերի համար:

Այս ցանկում «ամենաաղքատը» ռուս գործարար Մաքսիմ Նոգոտկովն է (1 մլրդ): Նա «Սվյազնոյ» խանութների ցանցի և նույնանուն բանկի հիմնադիրն է: