Արժե´ իմանալ


 

 *«Օրանգուտանգ» բառն աֆրիկյան որոշ լեզուներից թարգմանվում է որպես «մարդը` ջունգլիներից»:

* Երկրի վրա ապրած երբեմնի կենդանի արարածների 99 %-ը բնաջնջվել է:

* Գորիլաների բազմացումը կարելի է կանխել հակաբեղմնավորիչ հաբերով:

* Մարդուց բացի` միայն զրահակիր կենդանիներն են հիվանդանում բորոտությամբ:

* Չինաստանում մեծամասամբ օձ որսում են` նրբախորտիկներ (դելիկատես) պատրաստելու համար, Հնդկաստանում` դրա կաշին օգտագործելու, իսկ Բիրմայում` հակաթույն ստանալու նպատակով:

* Առյուծների հոտում որսի 90 %-ը կատարում են էգերը:

* Ջայլամի ձուն կարող է կշռել մինչև 1,5 կիլոգրամ:

* Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի կապիկի շնորհվել է կապրալի զինաստիճան և մեդալ:

* Փղերից հետո ամենածանր կաթնասունները գետաձիերն են. դրանց քաշը կարող է հասնել մինչև 4 տոննայի:

* Դելֆինները քնում են մեկ աչքը բաց:

* Վայրի սագերը միայն 1 զուգընկեր(ուհի) են ունենում:

* Նիլի ափերին կոկորդիլոսներն ամեն տարի 1000-ից ավելի մարդ են սպանում:

* Ծնվելու պահին ընձուղտի ձագն ընկնում է 1,5 մետր բարձրությունից:

* Մոլորակի վրա առնետները հայտնվել են մարդկանցից 48 միլիոն տարի առաջ:

* Ծույլերն իրենց կյանքի 75 %-ն ապրում են քնած:

* Նապոլեոնի սիրելի ձիուն կոչում էին Մորենգո:

* Երկիր մոլորակի վրա գոյություն ունի գորտերի և դոդոշների 4 հազար տեսակ:

* Սև ծովում ապրող պերկես ձկները սկզբում գերազանցապես էգեր են լինում, իսկ 4 տարեկանում սեռափոխվում են և դառնում արու:

* Երկրի վրա կենդանի էակների 70 %-ը մանրէներն են:

* Տնային շների շուրջ 400 ցեղատեսակ գոյություն ունի: