ԱՆՎԵՐԱԴԱՐՁ Է ՀԵՌԱՑԵԼ


 

Տեղեկությունները, թե «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը վերստին անդամագրվելու է «Օրինաց երկրին»` չեն համապատասխանում իրականությանը: Օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իշխանությունն է «Պիվի Հակոբին» հորդորում` այս քաղուժի մեջ մտնել, որպեսզի համամասնականում ձախողվելուց հետո ՕԵԿ-ը նոր ԱԺ-ում գոնե մեկ-երկու մանդատ ունենա:

Թիվ 40-րդ ընտրատարածքի գործող պատգամավորը, Տավուշի մեր աղբյուրների հավաստմամբ, իսկապես առաջադրվելու է: Բայց հավանական է, որ անկուսակցականի երկարամյա կարգավիճակը Հ. Հակոբյանը վերանայի և առաջիկա շաբաթներին անդամագրվի ՀՀԿ-ին: Գործող խորհրդարանում Հ. Հակոբյանը տարիներ շարունակ հենց Հանրապետականի խմբակցության հետ է համագործակցել, ու նրա որոշումը միանգամայն տրամաբանական ու օրինաչափ կլինի: